25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Եգիպտոսի նոր նախագահ կռչակվի Ահմեդ Շաֆիկը

Զինվորականների հրամանատար Ահմեդ Շաֆիկը հունիսի 24-ին կհռչակվի Եգիպտոսի նոր նախագահ, հաղորդում է “CNN” հեռուստաընկերությունը: Նախագահական ընտրությունների 2-րդ փուլը կայացել է նախորդ հանգստյան օրերին: Շաֆիկի մրցակիցը “Մուսուլման եղբայրներ” շարժման ներկայացուցիչ Մոհամեդ Մուրսին էր: Շաբաթվա կեսին ընտրությունների արդյունքների հրապարակումն անսպասելիորեն հետաձգվեց, իսկ մինչ այդ Սահմանադրական դատարանը ցրեց խորհրդարանը, որն ընտրվել էր մի քանի ամիս առաջ: Դիտորդներն այդ […]

ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանին

  ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հունիսի 25-29-ը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասին: ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը, կազմում են` Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Զարուհի Փոստանջյանը,  -ին      Henaran.amտեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:  

Կահիրեի Թահրիր հրապարակում կրկին ցույցեր են /վիդեո/

Հունիսի 22-ի գիշերը մի քանի հազար եգրիպտացիներ են դուրս եկել Կահիրեի Թահրիր հրապարակ: Նրանք պահանջում են նախագահական ընտրությունների հաղթող ճանաչել “Մուսուլման եղբայրների” թեկնածու Մոհամեդ Մուրսիին եւ կոչ են անում Գերագույն ռազմական խորհրդին վայր դնել իշխանությունը, տեղեկացնում է  “Reuters”-ը: Ցուցարարները ենթադրում են, որ արդյունքները կարող են կեղծվել նախկին գեներալ եւ Հոսնի Մուբարաքի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած […]

Հունաստանի վարչապետը հայտարարել է նոր կառավարության կազմը

Հունաստանի նորընտիր վարչապետ, “Նոր ժողովրդավարություն” կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը հայտարարել է նոր կառավարության կազմը, հաղորդում է “AFP”-ը: Ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է Ազգային բանկի տնօրեն Վասիլիս Ռապանոսը: Նա աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում 2011-ին եվրագոտուն միանալուց ի վեր: Արտգործնախարար է նշանակվել Դիմիտրիս Ավրամոպուլոսը, ներքին գործերի նախարար` Էվրիպիդիս Ստիլիանդիսը, 2-ն էլ “Նոր ժողովրդավարության” ներկայացուցիչներ են: Սպասվում է, […]

71 տարի առաջ սկսեց Հայրենական Մեծ պատերազմը /վիդեո/

Հունիսի 22-ը 1996-ից ՌԴ-ում նշվում է որպես Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակի եւ սգո օր: 1941-ի հունիսի 2-ի առավոտյան ժամը 4-ին ֆաշիստական Գերմանիան` առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Սովետական Միության վրա: Մի քանի օրից Գերմանիային միացան նաեւ Ռումինիան, Իտալիան, Հունգարիան, Սլովակիան եւ Ֆինլանդիան: 1418 օր տեւած պատերազմի ընթացքում ԽՍՀՄ-ը շուրջ 27 մլն մարդկային կորուստ ունեցավ, որից […]

Բրիտանական ֆիրման զոմբիների թափուր աշխատատեղեր է հայտարարել

Բրիտանական մի ֆիրմա, որը մասնագիտացած է զոմբիների երկրպագուների համար զվարճանքներ կազմակերպելով, թափուր տեղեր է հայտարարել կենդանի դիակների “պաշտոնի” համար: Թեկնածուները, ովքեր կանցնեն հարցազրուցը, զոմբիների դեր կկատարեն միջոցառումներին, որի ընթացքում նրանցից փորձելու են փրկվել նման զվարճանքների  համար գրանցված մարդիկ: Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ զոմբիի “պաշտոնի” համար դիմող թեկնածուները պետք է հարցազրույցին ներկայանան կենդանի դիակների նման […]

Պուտինը “կաշառվել է”

Ճապոնական Ակիտա վարչական շրջանի իշխանությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել են ակիտա-ինու հազվագյուտ եւ հայտնի ցեղատեսակի շուն: Այդ կերպ նրանք ցանկացել են իրենց երախտագիտությունը հայտնել Պուտինին հզոր երկրաշարժից եւ ցունամիից հետո Ճապոնիային ցուցաբերած օգնության համար: Իշխանությունները հատուկ նշել են, որ տեղյակ են Պուտինի` շների հանդեպ ունեցած մեծ սիրո մասին: Ճապոնիայի վարչապետը շանը նվիրել է Պուտինին […]

Նախկին վարչապետը փորձել է ինքնասպան լինել

Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեն փորձել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը հասատատել է դատավճիռը` մեղադրելով նրան կոռուպցիայի մեջ, տեղեկացնում է “AFP”-ը: 2012-ի հունվարին դատարանը Նեստասեին 2 տարի ազատազրկման է ենթարկել կաշառակերության համար: 2004-ին, մասնակցելով նախագահական ընտրություններին, քաղաքական գործիչն ապօրինաբար 17 մլն դոլար է ստացել ռումինացի ձեռնարկատերերից իր նախըտրական քարոզարշավի համար: […]

Ասանժի համար գրավ վճարած մարդիկ կարող են կորցնել իրենց փողը

Էկվադորի իշխանությունները խոստացել են մի քանի օրվա ընթացքում լուծել “WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ճակատագիրը, ով քաղաքական ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից, հաղորդում է “BBC”-ն: Հունիսի 19-ի երեկոյան Ասանժը հայտնվել էր դեսպանատանը` խախտելով գրավի դիմաց իր ազատ արձակման պայմանները, ինչը քրեական իրավախախտում է համարվում, եւ այժմ ոստիկանությունը պարտավոր է ձերբակալել նրան: Ասանժի համար  մոտ […]

Էրդողանը Ֆրանսիայի նախագահին Թուրքիա է հրավիրել

Բրազիլիայում ընթացող “Ռիո+20” կայուն զարգացման կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Կես ժամ տեւողությամբ հանդիպման ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է 2 երկրների հարաբերություններում նոր էջ բացել` նկատի ունենալով Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի հետ կապված Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունների բարդ փուլը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի