09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կույր աղիքի հեռացումը մեծացնում է հղիանալու հավանականությունը

“Fertility and Sterility” ամսագրում գրանցվել են Դանդի համալսարանի գիտնականների անցկացրած  հետազոտության տվյալները, ըստ որոնց կույր աղիքը վիրահատած 76 հազար կանանց 39 տոկոսն առաջին հղիությունն է ունեցել 10 տարվա ընթացքում: Իսկ ցուցանիշն այն կանանց մոտ, ում կույր աղիքը վիրահատված չէ, 28 տոկոս է կազմել:

Ստացված տվյալները գիտնականներին մտածելու տեղիք են տվել այն հարցի շուրջ, որ միգուցե վիրահատությունը դրական ազդեցություն էլ է ունենում: Հետազոտության մասնակից բժիշկները հայտնել են, առայժմ իրենք խորհուրդ չեն տալիս կանանց վիրահատել կույր աղիքը հղիանալու համար, սակայն արդեն կարող են հաստատ ասել, որ կույր աղիքը վիրահատած կանայք երեխա ունենալու խնդիր չեն ունենա:

Շատ հիվանդներ կարծում են, որ վիրահատությունից հետո իրենց մոտ խնդիրներ կառաջանան: Հետազոտությունը, սակայն, վկայում է հակառակը: Մինչ այժմ արված բոլոր բժշկական հաշվետվությունների համաձայն` կույր աղիքի վիրահատության ընթացքում ստացված վնասվածքները կարող են դժվարություններ առաջացնել հղիանալու հետ կապված:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ