23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Քաղաքում թույլատրել են զբոսնել լողազգեստով

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Էսբերի Փարք քաղաքում չեղյալ է հայտարարվել օրենքը, որն արգելում էր փողոցում եւ հասարակական վայրերում հայտնվել լողազգեստով: Քաղաքի բնակիչները ողջունել են չինովնիկների որոշումը` չեղյալ հայտարարելու օրենքը, որը քաղաքում գործում էր 1958-ից: Օրենքը չեղյալ հայտարարելու նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքային խորհրդի կին ներկայացուցիչներից մեկը: Համապատասխան նորմատիվ ակտը համարվել է հնացած եւ անհամապատասխան` պարկեշտ […]

Առաջին տիկնոջը կրակել սպառնացող ոստիկանին հեռացրել են աշխատանքից

ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի ոստիկանության աշխատակցին աշխատանքից հեռացրել են առաջին տիկին Միշել Օբամային սպառնալու համար, գրում է “The Washington Post”-ը: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 11-ին: Նախագահական թիկնազորի անդամ ոստիկաններից մեկը գործընկերների հետ զրույցի ժամանակ իբր թե ասել էր, որ կկրակեր Միշել Օբամային, որից հետո նա հեռախոսով ցույց է տվել այն ատրճանակի նկարը, որից կցանկանար կրակել: […]

Բերլուսկոնին որոշել է վերադարձնել վարչապետի աթոռը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բելուսկոնին կառաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում 2013-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հաղորդում է “Reuters”-ը: Բերլուսկոնիի մտադրության մասին հայտարարել է Ֆաբրիցիո Չիկիտին` Բերլուսկոննի կողմից ղեկավարվող “Ազատության ազգ” խորհրդարանական ֆրակցիայի առաջնորդը: Նա հավելել է, որ Բերլուսկոնիի որոշումից հետո կուսակցությունը որոշել է չանցկացնել փրայմերիզ, որը նախատեսված էր իրականացնել ընտրություններից առաջ: Բերլուսկոնիի որոշմանը նպաստել են հարցումները, […]

Այսօր ուրբաթ 13 է

Այսօր ուրբաթ 13 է: Գաղտնիք չէ, որ սնահավատ մարդիկ զգուշանում են առհասարակ 13-ից թվից: Օրինակ` ԱՄՆ-ի բազմաթիվ հյուրանոցներում բացակայում է 13 թվով համար, բացակայում է նաեւ 13-րդ հարկը, իսկ Վիեննայում նույնիսկ հայտնի “սատանայի անիվը” չունի 13 համարի խցիկ: Ռուսական Աստղագիտական դպրոցի ղեկավար Ալեքսանդր Զարաեւն զգուշացրել է, որ այս ուրբաթ 13-ը շատերի համար անհանգիստ կլինի, հատկապես […]

Էրդողանը կհանդիպի Պուտինի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 18-ին կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով ՌԴ նախագահի հրավերով պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում` ռուս-թուրքական Բարձր համագործակցության խորհրդի 3-րդ նիստին պատրաստվելու հեռանկարները: Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի համագործակցությունը էներգետիկ ոլորտում: Պուտինը եւ Էրդողանը կարծիքներ […]

Եգիպտոսի նախագահը ենթարկվել է Սահմանադրական դատարանին

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին համաձայնել է ենթարկվել երկրի Գերագույն սահմանադրական դատարանին, որը չեղյալ էր համարել խորհրդարանի աշխատանքը վերականգնելու իր որոշումը: Պարզաբանելով իր դիրքորոշումը` Մուրսին հայտարարել է, որ Եգիպտոսը իրավական պետություն է, տեղեկացնում է “AFP”-ը: Նախագահը խոստացել է նաեւ, որ ներկա իրավիճակը հարթելու համար ինքը բանակցություններ կվարի տարբեր քաղաքական ուժերի եւ Գերագույն ռազմական խորհրդի հետ: Եգիպտական […]

Անգելա Մերկելը 2-րդ անգամ “փորձել” է Հիտլերի բեղերը /վիդեո/

Հոլանդական “Nos” հեռուստաընկերության եթերում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնվել է “հիտլերական” բեղերով: Միջադեպը տեղի է ունեցել լրատվական հաղորդման ժամանակ: Երբ հաղորդավարի հետին ֆոնի վրա հայտնվել են լուրերը` Մերկելի նկարով, լուսավորության պատճառով սեւ գիծ է հայտնվել նրա դեմքի վրա: Այն ընկել է Գերմանիայի կանցլերի շուրթերի եւ քթի ճիշտ մեջտեղում: Կնոջ համար նման արտասովոր “մանրուքի” վրա առաջինն […]

Թայվանում կկայանա առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը

Թայվանում կկայանա առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը: Պսակադրվողները կլինեն 30-ամյա  2 կին` Ֆիշ Հուանը եւ Յու Յաթինը: Կանայք օրհնություն կստանան Թայվանի համալսարանի պրոֆեսոր Շի Չաոհուիից եւ բուդդայական մայրապետից եւ կպսակադրվեն Թայվանի հյուսիսում գտնվող մենաստանում: Հարսանեկան արարողությունը կկայանա բուդդիստական հարսանիքների ավանդույթների համաձայն: Շի Չաոհուին հայտնել է, որ բուդդիզմը չի արգելում հոմոսեքսուալ հարաբերությունները, սակայն նա հավելել է, որ […]

Քաղցրակերները նշում են շոկոլադի տոնը /վիդեո/

Հուլիսի 11-ը ողջ աշխարհի քաղցրակերների համար մեծ տոն է` Շոկոլադի միջազգային օրը: Այն սկիզբ է առել Ֆրանսիայից եւ առաջին անգամ նշվել է 1995-ին: Բժիշկները բոլորին են խորհուրդ տալիս ուտել շոկոլադ` որպես դեպրեսիայից ազատվելու միջոց, քանի որ այն խթանում է “երջանկության հորմոնների”` էնդորֆինների  արտադրությունը: 1615-ին Իսպանիայի թագավորի դուստր Աննան ամուսնացավ Լյուդովիկոս 18-րդի հետ: Օտար երկրում աղջկան […]

24-ամյա հայ մանկապիղծը ձերբակալվել է Կիեւում

Հուլիսի 10-ին Կիեւի ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա հայազգի Միխայիլ Հակոբյանին, ով կողոպտել եւ բռնաբարել է անչափահաս աղջիկներին, գրում է “Gazeta.ua”-ն: Այդ մասին հայտարարել է անօրինական միգրացիայի դեմ Ուկրաինայի պետական շարժման համակարգող Յարոսլավ Դունաեւը: Նրա խոսքով` Հակոբյանի  մասին հայտնի է միայն, որ նա որոշ ժամանակ  բնակվել է Լվովում, մեկ անգամ ձերբակալվել է կողոպուտի համար, սակայն ազատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի