19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Առաջին տիկնոջը կրակել սպառնացող ոստիկանին հեռացրել են աշխատանքից

ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի ոստիկանության աշխատակցին աշխատանքից հեռացրել են առաջին տիկին Միշել Օբամային սպառնալու համար, գրում է “The Washington Post”-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 11-ին: Նախագահական թիկնազորի անդամ ոստիկաններից մեկը գործընկերների հետ զրույցի ժամանակ իբր թե ասել էր, որ կկրակեր Միշել Օբամային, որից հետո նա հեռախոսով ցույց է տվել այն ատրճանակի նկարը, որից կցանկանար կրակել:

Ոստիկաններից մեկը, ով լսել է սպառնալից խոսքերը առաջին տիկնոջ հասցեին, հայտնել է նախագահի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությամբ զբաղվող Գաղտնի ծառայությունը:

ԱՄՆ-ի իշխանություններն սկսել են հետաքննել միջադեպը: Սպառնալիքների հեղինակ ոստիկանը եւ նրանք, ովքեր լսել են նրա խոսքերը, հեռացված են աշխատանքից: Սպիտակ տունն առայժմ չի մեկնաբանել միջադեպը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ