15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անգելա Մերկելը 2-րդ անգամ “փորձել” է Հիտլերի բեղերը /վիդեո/

Հոլանդական “Nos” հեռուստաընկերության եթերում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնվել է “հիտլերական” բեղերով: Միջադեպը տեղի է ունեցել լրատվական հաղորդման ժամանակ: Երբ հաղորդավարի հետին ֆոնի վրա հայտնվել են լուրերը` Մերկելի նկարով, լուսավորության պատճառով սեւ գիծ է հայտնվել նրա դեմքի վրա: Այն ընկել է Գերմանիայի կանցլերի շուրթերի եւ քթի ճիշտ մեջտեղում:

Կնոջ համար նման արտասովոր “մանրուքի” վրա առաջինն ուշադրություն են դարձրել “Twitter”-ի օգտատերերը, ովքեր էլ  կիսվել են իրենց տպավորություններով: Համացանցի ակտիվ օգտատերերը սեւ գիծը կոչել են “հիտլերյան բեղեր”:

Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, որ Մերկելի մոտ “բեղեր” են հայտնվում: Եվ եթե այս անգամ դա պատահականություն էր, ապա նախորդ անգամ Մերկելին “Հիտլերյան բեղերով պարգեւատրել” էին մտածված: Գերմանիայի կանցլերը պատկերվել էր բեղերով լեհական լիբերալ-պահպանողական “Najwyzszy Czas” թերթի գլխավոր էջին: Թերթում ներկայացված են եղել նյութեր, որոնցում զուգահեռներ են տարվել Անգելա Մերկելի եւ Ադոլֆ Հիտլերի միջեւ:

http://youtu.be/Q51gkH-2oxY

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ