15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թայվանում կկայանա առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը

Թայվանում կկայանա առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը: Պսակադրվողները կլինեն 30-ամյա  2 կին` Ֆիշ Հուանը եւ Յու Յաթինը:

Կանայք օրհնություն կստանան Թայվանի համալսարանի պրոֆեսոր Շի Չաոհուիից եւ բուդդայական մայրապետից եւ կպսակադրվեն Թայվանի հյուսիսում գտնվող մենաստանում: Հարսանեկան արարողությունը կկայանա բուդդիստական հարսանիքների ավանդույթների համաձայն:

Շի Չաոհուին հայտնել է, որ բուդդիզմը չի արգելում հոմոսեքսուալ հարաբերությունները, սակայն նա հավելել է, որ բուդդիստական շրջաններում առայժմ միասնական կարծիք չկա այդ հարցի վերաբերյալ: Նա նաեւ նկատել է, որ կանայք հավանաբար կենթարկվեն քննադատության եւ չեն հասկացվի կրոնական մարդկանց կողմից:

Թայվանը Հարավային Ասիայի այն քիչ երկրներից է, որը շատ հանդուրժողական վերաբերմունք ունի հոմոսեքսուալ զույգերի հանդեպ եւ առաջին տարին չէ, որ պայքարում է միասեռ ամուսնությունների օրինականացման համար: 2003-ին կղզու իշխանություններն օրինագիծ մշակեցին, որը թույլ է տալիս գրանցել միասեռ ամուսնությունները, սակայն Թայվանի նախագահը նշել էր, որ  օրինագծի վերջնական հասատման համար անհրաժեշտ է ողջ հասարակության միասնական կարծիքը, այլ ոչ թե միայն սեռական փոքրամասնություններինը:

Առաջին հրապարակային միասեռ ամուսնությունը Թայվանում կայացել է 1996-ին: 2011-ին` հասարակության ուշադրությունը միասեռ ամուսնությունների խնդրի հանդեպ դարձնելու համար 80 լեզբիական զույգ ամուսնացավ միանգամից: Արարողությանը ներկա է գտնվել հազար հյուր: Ներկայումս միասեռ բուդդիստական զույգերն ամուսնանում են միայն  ԱՄՆ-ում: Նման արարողությունները հիմնականում տեղի են ունենում Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքի ձեդո-սինսյու եկեղեցում, որը ճապոնական բուդդիզմի ճյուղերից է համարվում, ինչպես նաեւ ամերիկյան սինկո-սյուկե եկեղեցիներում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ