15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը դժվար թե “վերակենդանանա”. Ֆրանսիայի ԱԳՆ

Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայում դժվար թե “վերակենդանանա”: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ԱԳ նորանշանակ նախարար Լորան Ֆաբիուսը իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է “Reuters”-ը:

Միաժամանակ Ֆաբիուսը խուսափել է պատասխանել Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալու մասին հարցին: Նա ակնարկել է, որ հարցը համազգային քվեարկության կդրվի, ինչպես նախատեսված է 2008-ին սահմանադրության մեջ ներմուծված փոփոխություններով, որոնք, համենայն դեպս, կարող են դեռեւս փոփոխության ենթարկվել խորհրդարանի կողմից: “Վերջիվերջո, ամեն ինչ ժողովրդի ընտրությանն է թողնվելու”,-ընդգծել է Ֆաբիուսը:

Հիշեցնենք, որ Վալերի Բուայեի հեղինակած` Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվեց 2011-ի դեկտեմբերի 22-ին, Սենատի կողմից` 2012-ի հունվարին: Սակայն փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այն հակասահմանադրական ճանաչեց: Այդ որոշումից հետո նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հանձնարարել էր կառավարությանը օրինագծի նոր տեքստ պատրաստել: Իր հերթին, այն ժամանակ դեռեւս նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը եւս մի քանի անգամ խոստացել է հասնել օրինագծի հաստատմանը:

Օրինագիծը Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունների պառակտման պատճառ դարձավ: Անկարան ետ կանչեց իր դեսպանին Ֆրանսիայից եւ սառեցրեց ռազմական ծրագրերը: Սակայն Փարիզ կատարած իր այցի ընթացքում Դավութօղլուն հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում Ֆրանսիայի դեմ նախաձեռնած պատժամիջոցները:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ