25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայտնի է քաղաքը, որտեղ կկայանա “Եվրատեսիլ-2013”-ը /վիդեո/

Եվրատեսիլ-2013″ երգի մրցույթը կկայանա Շդեվիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքում, տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը:

Մրցույթի կազմակերպիչ-երկիրը 2013-ին  կլինի Շվեդիան, քանի որ այս տարվա “Եվրատեսիլին” հաղթող  ճանաչվեց երգչուհի Լորինը, ով ներկայացնում էր հենց այդ երկիրը: Մինչ այժմ անորոշ էր միայն այն քաղաքը, որտեղ էլ կկայանա մրցույթը: Թեկնածու քաղաքների թվում էին նաեւ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը եւ Գյոտեբորգը:

Մալմյոն Շվեդիայի` մեծությամբ 3-րդ քաղաքն է` 664 հազար բնակչությամբ: Այն մի անգամ արդեն հյուրընկալել է “Եվրատեսիլ” մրցույթը 1992-ին: Մրցույթը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա “Մալմյո-Արենա” կոչվող համալիրում, որը մոտ 15 հազար հանդիսատես կարող է հյուրընկալել:

http://youtu.be/4xnrdOYnWQE

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ