25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եվս մեկ դատական հայց` Մադոննայի դեմ /վիդեո/

Ֆրանսիական “Ազգային ճակատ” կուսակցությունը դատական հայց է ներկայացրել երգչուհի Մադոննայի դեմ: Այդ մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Ֆլորիան Ֆիլիպոն:

Կուսակցության առաջնորդին զայրացրել է հուլիսի 14-ին Փարիզում տեղի ունեցած Մադոննայի համերգին օգտագործված տեսաշարը: “Nobody Knows Me” երգին զուգակցվող տեսահոլովակում ցուցադրվել է “Ազգային ճակատ”-ի առաջնորդ Մարին Լե Պենի նկարը` սվաստիկան ճակատին: Նրա նկարին հաջորդել է մի տղամարդու նկար, որը հիշեցրել է Ադոլֆ Հիտլերին:

Կուսակացության փոխնախագահը կարծիք է հայտնել, որ նման սադրիչ հոլովակներով Մադոննան հույս ունի ուշադրություն գրավել դեպի իր` առանց այդ էլ անհաջող համերգային շրջագայությունը: Մայիսին Մադոննան նույն հոլովակը ցուցադրել էր Թել-Ավիվում տեղի ունեցած համերգին: Դեռ այն ժամանակ կուսակցությունն զգուշացրել էր, որ դատական հայց  կներկայացնի երգչուհու դեմ, եթե նա այդ հոլովակը ցուցադրի նաեւ Փարիզում:

http://youtu.be/is77S5BsWY4

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ