09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Դամասկոսի հայաբնակ թաղամասում հայ է զոհվել. կան վիրավորներ

Դամասկոսի Հայոց առաջնորդարանից ՀՀ ԱԳ նախարարությանը հայտնել են, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հայաբնակ Ջարամանա թաղամասում պայթյունի հետևանքով հայուհի է զոհվել: Զոհվածի ինքնությունը պարզվել է` Լուսաբեր Յակուբյանն է: Եվս երեք հայ վիրավորվել է։

Այս քայլը ոչնչով չի կարող արդարացված լինել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու` ադրբեջանական իշխանությունների որոշման վերաբերյալ: “Ադրբեջանական իշխանությունների որոշումը` արդարացնել հայազգի սպային սպանած ադրբեջանցի մարդասպանին, հակասում է միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաեւ կասկածի տակ է դնում հանցավորության դեմ պայքարի միջպետական համակարգերի կարողությունները: Այս քայլը, որն ակնհայտորեն քաղաքական նպատակներ է հետապնդում, ոչնչով չի կարող […]

ՌԴ ԱԳՆ-ը հաղորդագրություն է տարածել Սաֆարովի տարհանձնման կապակցությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ռուսաստանը լուրջ անհանգստություն է հայտնել Ադրբեջանում մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը: “Կարծում ենք, որ ադրբեջանական, ինչպես նաեւ հունգարական  իշխանությունների այս գործողությունները հակասում են այն ջանքերին, որոնք միջազգային մակարդակով, եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով, ուղղված են տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելուն: […]

Ռումինական մամուլը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին

Մարդասպան Սաֆարովին Ադրբեջան տարհանելու վերաբերյալ Հունգարիայի կառավարության քայլը խիստ վրդովեցրել է ռումինահայերին: Բացի իրավական եւ դիվանագիտական հարաբերությունների միջազգային նորմերի կոպիտ խախտումից, նրանք դա դիտում են որպես ապտակ երկրի հիմնադրի կարգավիճակ ունեցող հունգարահայերին եւ այն երեւելիների հիշատակին, ովքեր իրենց արյունով ու տաղանդով կռել են այդ երկի փառքը: Ռումինահայերն առանձնապես սրտին մոտ են ընդունում այդ վիրավորանքը, քանի որ պատմականորեն կապված են հարեւան հունգարահայերին եւ հաճախ կիսել են […]

ՀՀ դեսպանությունը հարյուրավոր նամակներ է ստանում հունգարացիներից

Այս օրերին Հունգարիայում Հայաստանի դեսպանությունը բազմաթիվ նամակներ է ստանում հունգարացիներից կապված Ռամիլ Սաֆորովին Ադրբեջանին արտահանձնելու խայտառակ գործարքի հետ: Հասարակ հունգարացիները խորը վրդովմունքն են հայտնում եւ խստագույնս դատապարտում սեփական կառավարության միաջազգային իրավական  եւ մարդկային բարոյական նորմերը խախտող քայլը: Հունգարացիները նաեւ կոչ են անում հավասարության նշան չդնել Հունգարիայի եւ ներկայիս հունգարական կառավարության միջեւ: Այսպես հունգարացիներից մեկը գրում է. “Այն ինչ արեց հունգարական կառավարությունը եւ […]

Վերաքննիչը այսօր կքննի Օսկանյանի բողոքը

Այսօր  վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կքննվի Վարդան Օսկանյանի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից  25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Տեղեկացնում են “Սիվիլիթաս” հիմնադրամից:

“Իսահակ”-ը մի քանի ջրհեղեղների պատճառ է դարձել /վիդեո/

“Իսահակ” անունով փոթորիկն անցել է Նոր Օռլեանի  կողքով, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Քաղաքում տեղակայված հիդրոկառույցները կարողացել են դիմադրել ջրի ուժեղ հոսքին: Այնուամենայնիվ, աղետին հաջողվել է մի քանի ջրհեղեղների պատճառ դառնալ Մեքսիկական ծոցի ափերին: Տարերային աղետի պատճառով խափանվել է մի քանի բնակավայրերի  էլեկտրամատակարարումը: Ներկա պահին Լուիզիանա նահանգի շուրջ 700 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: Փրկարար ծառայություններն […]

Մարզիչն ինքնասպան է եղել սաների պարտության պատճառո՞վ

Ռուսաստանի վոլեյբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովին կախված են գտել խորվաթական Պորեչե քաղաքի հյուրանոցի իր համարում,գրում է խորվաթական “24sata” պարբերականը: Ոստիկանությունը չի բացահայտել մահվան հանգամանքների մանրամասները, ներկա պահին հետաքննություն է ընթանում: Հյուրանոցի աշխատակիցները եւս հրաժարվել են մեկնաբանություններ տալ: Ինչպես հաղորդում է “Советский спорт”-ը, վերջին ամիսների ընթացքում մարզիչը հաճախակի դժգոհում էր ուժեղ գլխացավերից: Ռուսական ԶԼՄ-ները գրում […]

Օլանդը զարմացած է

Ելիսեյան պալատում կազմակերպված շուրջ 200 երկրների դեսպանների հետ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպան ժամանակ թուրքական “Hurriyet” թերթին տված հարցազրույցում Օլանդը նշել է, որ ինքը տեղյակ չէ Ֆրանսիայի միջնակարգ դպրոցներում պատմության եւ աշխարհագրության դասագրքերում Հայոց ցեղասպանության փաստը ներառելու մասին: Նա հայտնել է, որ որոշման հեղինակն ինքը չէ եւ խոստացել է ճշտումներ անել ու տեղյակ պահել: Նախագահը պարզաբանել […]

Գործող նախագահն ավելի է լավ է հասկանում կանանց խնդիրները

Միթ Ռոմնին պաշտոնապես դարձել է ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության թեկնածուն, ով նոյեմբերին կայանալիք  նախագահական ընտրություններում կպայքարի գործող նախագահ Բարաք Օբամայի դեմ, գրում է  “газета.ru”-ն: Կուսակցության համագումարում նրա թեկնածությունը հաստատվել է միաձայն, նրան աջակցել են նաեւ մրցապայքարի նախկին մասնակիցները, իսկ նրա կինը` Էն Ռոմնին, հանդես է եկել ազդեցիկ ելույթով` ուղղված ամերիկացի կանանց, ովքեր զգալիորեն ավելի շատ դեմոկրատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված