15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Այս քայլը ոչնչով չի կարող արդարացված լինել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու` ադրբեջանական իշխանությունների որոշման վերաբերյալ:

“Ադրբեջանական իշխանությունների որոշումը` արդարացնել հայազգի սպային սպանած ադրբեջանցի մարդասպանին, հակասում է միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաեւ կասկածի տակ է դնում հանցավորության դեմ պայքարի միջպետական համակարգերի կարողությունները:

Այս քայլը, որն ակնհայտորեն քաղաքական նպատակներ է հետապնդում, ոչնչով չի կարող արդարացված լինել: Ավելին, հանցագործի հերոսացումը կնպաստի տարածաշրջանում առանց այն էլ առկա լարվածության աճին:

Համոզված եմ, որ միջազգային հանրությունը չի հապաղի օբյեկտիվ գնահատական տալ կատարվածին”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ