21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

“Իսահակ”-ը մի քանի ջրհեղեղների պատճառ է դարձել /վիդեո/

“Իսահակ” անունով փոթորիկն անցել է Նոր Օռլեանի  կողքով, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը:

Քաղաքում տեղակայված հիդրոկառույցները կարողացել են դիմադրել ջրի ուժեղ հոսքին: Այնուամենայնիվ, աղետին հաջողվել է մի քանի ջրհեղեղների պատճառ դառնալ Մեքսիկական ծոցի ափերին:

Տարերային աղետի պատճառով խափանվել է մի քանի բնակավայրերի  էլեկտրամատակարարումը: Ներկա պահին Լուիզիանա նահանգի շուրջ 700 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: Փրկարար ծառայություններն անում են ամեն ինչ աղետի հետեւանքները վերացնելու համար, սակայն ուժեղ քամու  պայմաններում աշխատելը գրեթե անհնար է:

Այժմ “Իսահակ”-ի արագությունը թուլացել է: Այն հասնում է ժամում 110 կմ-ի: Օդերեւութաբանների կարծիքով` փոթորիկը եւս մի քանի օր վտանգ կներկայացնի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ