08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

“Սլավոնական բազար”-ում Հայաստանը ներկայացնող Ռուսլանը գրավել է 8-րդ տեղը /վիդեո/

Սլավոնական բազար“-ի գլխավոր մրցանակը կուղարկվի Մակեդոնիա: Էստրադային երգի կատարողների միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել 19-ամյա մակեդոնացի Բոբան Մոյսովսկին:

Հայաստանը ներկայացնող երգի պետական թատրոնի երգիչ Ռուսլան Էլյազյանը գրավել է 8-րդ հորիզոնականը` հավաքելով 183 միավոր:

Մրցույթին, որը 2 օր շարունակ ընթացել է Վիտեբսկում, մասնակցել են 20 արտիստներ տարբեր երկրներից:

Մակեդոնացի երգիչը հավաքել է ռեկորդային քանակությամբ` 199 միավոր եւ իրավունք  է ձեռք բերել ստանալ Գրան պրի: Ընդամենը 2  միավորով նրանից ետ է մնացել Լատվիայի 23-ամյա ներկայացուցիչ Սամանտա Թինան: 2-րդ, 3-րդ եւ 4-րդ տեղերի համար հավակնել են Ուկրաինայի, Իտալիայի եւ Բուլղարիայի ներկայացուցիչները:

http://youtu.be/WkNbj5RmuRE

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ