25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Եգիպտացիները Հիլլարի Քլինթոնին Իսրայել են ճանապարհել հրապարակային նվաստացումով /վիդեո/

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մի քանի հազար բնակիչներ, ովքեր համաձայն չեն նախագահ Մուհամեդ Մուրսիի ընտրվելու հետ, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին դիմավորել են բողոքի ակցիայով: Եգիպտոսում ԱՄՆ-ի դեսպանատուն աշխատանքային այցի ժամանակ պետքարտուղարի ավտոշարասյան վրա լոլիկներ եւ կոշիկներ են նետել, հաղորդում է “CNN”-ը:

Ակցիայի մասնակիցները բղավել են “Մոնիկա, Մոնիկա”` հիշեցնելով պետքարտուղարին այն սեքսուալ բնույթի սկանդալի մասին, որը ծագել էր նրա ամուսնու` Բիլլ Քլինթոնի եւ Սպիտակ տան աշխատակցուհի Մոնիկա Լեւինսկին: Բացի այդ, նրանք բղավել են նաեւ հակաամերիկյան եւ հակաիսլամական լոզունգներ:

Այս կերպ եգիպտացիներն արտահայտել են իրենց բողոքը ԱՄՆ-ի ` Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու դեմ, այդ թվում` երկրի ղեկավարի ընտրություններում: Նրանք ամերիկացիներին մեղադրում են ընտրական գործընթացի վրա ազդեցություն գործելու մեջ, որի արդյունքում էլ հենց ընտրվեց Մուրսին:

Մեղադրանքներին ի պատասխան Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը որեւէ ազդեցություն չի ունեցել Եգիպտոսի վրա` ոչ ուղղակի, ոչ էլլ անուղղակի:

Եգիպտոսից Քլինթոնը կժամանի Իսրայել, որտեղ երկրի ղեկավարության հետ  բանակցություններ կվարի Մերձավոր Արեւելքի իրավիճակի շուրջ:

http://youtu.be/axM5kGdH_so

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ