27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Սաակաշվիլին քննադատվել է իր հայամետության համար.խոստովանություն ԵԽԽՎ ամբիոնից

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` նախօրեին նստաշրջանում կայացած ելույթը քարոզչական բնույթ էր կրում, հաղորդում է “РИА Новости”-ն: Սա Սաակաշվիլիի 4-րդ ելույթն էր ԵԽԽՎ-ում: Մեկ ժամ շարունակ նա պատասխանել է խորհրդարանականների հարցերին, այդ թվում եւ ռուսների: Վրաստանի նախագահի ելույթը  նվիրված էր Վրաստանի գրանցած հաջողություններին, Աբխազիայի եւ Հարավային […]

Ձյունը կաթվածահար է արել Եվրոպայի օդային հաղորդակցությունը /վիդեո/

Ուժեղ ձյան եւ սառցե անձրեւի պատճառով Եվրոպայի օդային հաղորդակցությունը կաթվածահար է եղել, հաղորդում է “Reuters”-ը: Լոնդոնյան “Հիդրոու” օդանավակայանում չեղյալ է հայտարարվել չվերթների 20 տոկոսը: Ուղեւորներն արդեն 3 օր սպասում են իրենց թռիչքին, իսկ օդանավակայանի աշխատակիցները հայտնում են, որ չեն կարող աշխատել նույն ռիթմով, ինչպես նորմալ եղանակին: Սակայն լոնդոնյան մյուս օդանավակայանները` “Գոթուիքը” եւ ”Սթենսթեդը” աշխատում են […]

80 զոհ` Ալժիրի նավթային համալիրի գրոհի արդյունքում /վիդեո/

Ալժիրի նավթագազային համալիրի զավթելու գործողության արդյունքում 80 մարդ է զոհվել, որոնցից 30-ը արտասահմանցիներ են` Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Ռումինիայից եւ Նորվեգիայից, ովքեր աշխատում էին նավթային ընկերությունում, հաղորդում է “Reuters”-ը: Նախօրեին տարածքը զննելու արդյունքում եւս 25 մարդու դիակ է հայտնաբերվել: Ալժիրի իշխանությունները պնդում են, որ զոհվածներից 32-ն ահաբեկիչներ են` նշելով, որ այդ թիվը վերջնական չէ: Ներկա […]

Օբաման սեր է խոստովանել կնոջը եւ նրա “չոլկային”

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` 2-րդ անգամ երդում տալով Սպիտակ տանը, եւս մեկ անգամ առիթը բաց չի թողել եւ սիրո խոստովանություն է արել կնոջը: Ինչպես հաղորդում է “Reuters”-ը, համախոհների հետ հանդիպմանը նա գնահատել է կնոջ նոր սանրվածքը, որը վերջին օրերին դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը` նորաձեւության սիրահարների շրջանում:  “Առաջին հերթին, ես սիրում եմ Միշել Օբամային, իսկ […]

Եվրոպայում երթեւեկությունը կաթվածահար է եղել ձյան պատճառով /վիդեո/

Եղանակային վատ պայմանների պատճառով կաթվածահար է եղել Եվրոպայի երթեւեկությունը: Առատ ձյան պատճառով տասնյակ վթարներ եւ մի քանի կիլոմետրերով խցանումներ են, հաղորդում է “Вести”-ն: Տեղումների կանխատեսումներ եղել են, սակայն կոմունալ ծառայությունները հայտնել են, որ ձյան նման քանակության պատրաստ չեն եղել: Մեծ Բրիտանիայի հարավում ձյունը մաքրելու աշխատանքներում նույնիսկ ստիպված են եղել բանակային ստորաբաժանումներին ներգրավվել: Ամենաբարդ իրավիճակը օդանավակայաններում է: […]

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Օբամային կհիշեցնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ խոստումը

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` իր 2-րդ երդմնակալության կապակցությամբ: “Շնորհավորում ենք Ձեզ նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ ԱՄՆ-ում բնակվող 2 մլն հայերի անունից հաստատում ենք Ձեր վարչակազմի հետ աշխատելու մեր շահագրգռվածությունը”,-ասված է ուղերձում: Գրասենյակի անդամները նաեւ կոչ են արել Օբամային մինչեւ ապրիլի 24-ը հանդիպել հայ համայնքի ղեկավարների հետ: Նրանք […]

Յուլյա Տիմոշենկոն սպանության մեջ է մեղադրվում

Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետեր Յուլյա Տիմոշենկոն եւ Պավել Լազարենկոն գրեթե 3 մլն դոլարով պատվիրել են պատգամավոր Եվգենի Շերբանի սպանությունը, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Հանցագործությունը կատարվել է 1996-ին: Տիմոշենկոյին ցմահ բանտարկություն է սպառնում, Լազարենկոյի պատիժը դեռեւս հայտնի չէ:  Ներկայումս Տիմոշենկոն բանտարկության մեջ է Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելու […]

Ալժիրից օտարերկրացիների զանգվածային էվակուացիա է իրականացվում

Օտարերկրյա մասնագետները եւ աշխատակիցները մեծ խմբերով հեռանում են Ալժիրից այն բանից հետո, երբ իսլամիստները հարձակվել էին նավթային ձեռնարկության վրա եւ պատանդներ վերցրել: Այդ մասին նշվում է “British Petrolium” ընկերության տարածած հայտարարության մեջ: Այն եւս մյուս ձեռնարկությունների նման էվակուացնում է իր աշխատակիցներին Ալժիրից: Նշենք, որ պատանդների թվում կան նաեւ Հայաստանի քաղաքացիներ:  Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը […]

Դեդ Հասանին հրաժեշտ տալու համար Հայաստանից հատուկ պատվիրակություն կմեկնի /վիդեո/

Ռուսական հանցագործ աշխարհի խոշորագույն դեմքերից մեկի` “օրենքով գող” Դեդ Հասանի հուղարկավորությունը, ըստ “gazeta.ru”-ի, կկայանա Թբիլիսիում: Ըստ “Преступная Россия” կայքի` “հանցագործ պատրիարքը” կթաղվի Մոսկվայի Դանիլովյան գերեզմանատանը, որտեղ թաղված են հանցագործ աշխարհի հետ կապված մի շարք էթնիկ քրդեր: Նշենք, որ Դեդ Հասանը` Ասլան Ուսոյանը, եւս ազգությամբ քուրդ-եզդի է, ով ծնվել է Վրաստանում: Թե երբ կկայանա հուղարկավորությունը, առայժմ […]

Հետսովետական երկրները “ամենաճգնաժամային” տարածքներն են. “Freedom House”

Ամերիկյան “Freedom House” հասարակական կազմակերպությունը հետսովետական տարածքը եւ Միջին Ասիայի երկրները համարում է “աշխարհում ամենաճգնաժամային տարածքները”: Կազմակերպության նոր զեկույցում ասվում է, որ 2012-ին նախկին Սովետական Միության երկրներում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված իրավիճակն զգալիորեն վատացել է, գրում է “Росбалт”-ը: Ըստ կազմակերպության` ժողովրդավարությունը հատկապես անկում է ապրում 27 երկրներում: “Ոչ ազատ” երկրների կամ տարածքների շարքին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի