15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Լուկաշենկոն արտասվել է Չավեսին հրաժեշտ տալիս /վիդեո/

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտասվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հրաժեշտի արարողությանը: Վերջինիս “ընկերակցել” է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, գրում է “сегодня.ua”-ն:

Լուկաշենկոն` որդու` Նիկոլայի, եւ Ահմադինեժադի հետ պատվավոր կանգնել է Չավեսի դագաղի 2 կողմում: Այնուհետեւ Լուկաշենկոն ծնկի է իջել եւ որդու ձեռքը բռնելով` միացել է արարողության մյուս մասնակիցներին: Մինչ այդ Ահմադինեժադը համբուրել է Չավեսի փակ դագաղը: 

Չավես հրաժեշտ տալու համար Վենեսուելա են ժամանել նաեւ Արգենտինայի նախագահ Քրիստիա Քիրշները, Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը:

Նշենք, որ Չավեսի հրաժեշտի արարողությունը կշարունակվի մինչեւ հաջորդ ուրբաթ, որպեսզի բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան նրան հրաժեշտ տալ: Այնուհետեւ նրա դին կզմռսեն, ինչպես որ Վլադիմիր Լենինինը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ