09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Բերեզովսկու պարանոցին մահվան պահին պարան է եղել

Ոստիկանությունը նոր փաստեր է բացահայտնել` կապված ռուս գործարար Բորիս Բերեզովսկու  մահվան հետաքննության հետ, գրում է “unian.net”-ը: Պարզվում է, որ այն պահին, երբ թիկնապահը գտել է Բերեզովսկուն, վերջինիս պարանոցին պարանի կամ վիրակապի նման ինչ-որ առարկա է եղել: Սակայն բրիտանական ոստիկանության այս հայտարարությունն ավելի է շփոթության մեջ գցում: Հիմա էլ պարզ չէ` Բերեզովսկին ինքն է կախվել, սակայն […]

Գերմանիայի մուսուլմանները պահանջում են օրինականացնել իսլամական տոները

Գերմանիայի  Մուսուլմանների Կենտրոնական խորհուրդը Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանություններին առաջարկել է պաշտոնապես ճանաչել մուսուլմանական տոները, գրում է “Westdeutsche Allgemeine Zeitung”-ը: Խորհրդի նախագահ Այման Մազիեկն առաջարկել է մասնավորապես պետական մակարդակով նշել 2 տոն` Քուրբան Բայրամը եւ Ռամադանի մեկ օրը: Մազիեկի խոսքով` խոսքը չի գնում տոնական օրերը ոչ աշխատանքային օրեր հայտարարելու մասին, սակայն դա էլ վատ չէր լինի: […]

Միմյանց են բախվել 100 ավտոմեքենաներ /վիդեո/

Ավստրիայի արեւմուտքում 100 ավտոմեքենաներ են բախվել միմյանց, որի հետեւանքով մեծ խցանում է առաջացել, հաղորդում է “BBC News”-ը: Վթարի հետեւանքով 1 մարդ է զոհվել, 12-ը վիրավոր են: Առատ ձյան պատճառով մայրուղին պատվել է սառույցով, ինչը բարդություններ է առաջացրել վարորդների համար: Միմյանց են բախվել 60 ավտոմեքենա եւ 60 բեռնատար: Վթարի ենթարկված ավտոմեքենաների շղթան ձգվել է ավելի քան […]

Օբամայի գլխավոր թիկնապահն այսուհետ կին է

ԱՄՆ Գաղտնի ծառայության պետ է նշանակվել Ջուլիա Փիրսոնը: Ծառայության 150 տարվա պատմության մեջ առաջին անգամ պետության առաջին դեմքերի անվտնագության համար կին է պատասխանատու, գրում է “trud.ru”-ն: Փիրսոնի թեկնածությունն առաջարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, այն Սենատի կողմից հաստատվելու ենթակա չէ:  2013-ի փետրվարին ծառայության նախկին ղեկավար Մարկ Սալիվանը հրաժարական տվեց: Նա այդ պաշտոնն զբաղեցնում էր 2006-ից: […]

Ֆրանցիսկոս պապը նախընտրել է 2 սենյականոց բնակարանը` պապական շքեղ նստավայրի փոխարեն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ չի պատրաստվում բնակվել պապի համար նախատեսված պաշտոնական նստավայրում` Վատիկանի Առաքելական պալատում: Փոխարենը` նախընտրում է հյուրերի համար նախատեսված նստավայրը, որը նրան տրամադրել էին կոնկալվի ժամանակ: Այն իրենից 2 սենյականոց բնակարան է ներկայացնում: Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի խոսքով` կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարը չի ցանկանում պալատի պատերի ետեւում մեկուսանալ մարդկանցից, հաղորդում է […]

Օբամայի “խաչակրաց արշավանքը” /վիդեո/

Մերձավոր Արեւելք կատարած այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է նաեւ Հորդանանի հայտնի Պետրա քարե քաղաքը, որի անունն էլ հենց թարգամանբար նշանակում է  “քար”, գրում է “Ամերիկայի ձայն”-ը: Այդ վայրը հայտնի է իր հին եկեղեցիներով եւ բնակատեղիներով, որոնք շուրջ 2 հազար տարի առաջ այդ քաղաքը կառուցել են լեռնային գոտում` ժայռերից: Արեւմուտքին Պետրա քաղաքի մասին […]

Բերեզովսկուն խեղդամահ են արել /վիդեո/

Ռուս գործարար Բորիս Բերեզովսկու դիակի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նրան խեղդամահ են արել, ընդ որում` բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այդ մասին հայտնել են բրիտանական իրավապահ մարմինները, հաղորդում է “pravda.ru”-ն: Ոստիկանությունը սակայն չի էլ բացառում ինքասպանության տարբերակը, սակայն “ինքնասպանություն” բառը իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ չի հնչել: Նշենք, որ ավելի վաղ ոստիկանության ներկայացուցիչները հայտնել էին, որ […]

Միասեռականների դեմ ակցիայի մասնակիցներին Փարիզում ցրել են` մահակներով եւ արցունքաբեր գազով /ֆոտո//վիդեո/

Փարիզում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա` միասեռ ամուսնությունների դեմ, որի մասնակիցներին ոստիկանները ցրել են մահակներով եւ արցունքաբեր գազով: Ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ մասնակիցների թիվը մեկուկես մլն-ի է հասել, ոստիկանության մոտ այլ թիվ է` 300 հազար, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Առայժմ տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում, 2 մարդ ձերբակալվել է:  Ցուցարարները մասամբ դժգոհում […]

Հայոց մշակույթի գտածոները վերագրվել են հնագույն Թուրքիային

 “Հանուն Հայաստանի” ՀԿ նախագահ Գայանե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է աշխարհի թանգարաններում հայոց  պատմության հետ առնչվող արժեքները` այլ ազգերի մշակույթին վերագրելու հարցին: Մասնավորապես, Բրիտանական թանգարանում ցուցանմուշների  մեջ կան հին Ուրարտական շրջանի  գտածոներ,որոնց ներկայացնող ցուցատախտակին գրված է հնագույն Թուրքիա: Կանադահայ Գագիկ Անջելոի և Զեփյուռ Բատիկյանի նախաձեռնությամբ ստորագրահավաք է անցկացվում նաև ֆեյսբուքում: Նախաձեռնության հեղինակները հույս ունեն […]

Սարկոզիի դեմ մեղադրանք է ներկայացվել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է հարուցվել Բետանկուրի գործով: Պետության նախկին ղեկավարին մեղադրում են իր նախընտրական քարոզարշավն անօրինական ճանապարհով ֆինանսավորելու  համար դրամական միջոցներ ձեռք բերելու մեջ, գրում է  “Pravda.ru”-ն: Հետաքննությունը նման եզրահանգման է եկել` քաղաքական գործչին երկարատեւ հարցաքննելուց հետո: Նախկին նախագահի պաշտպանն արդեն հայտնել է այդ որոշումը բողոքարկելու մասին: Իրավապահ մարմինների կարծիքով` 2007-ին Սարկոզին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի