08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ֆրանցիսկոս պապը նախընտրել է 2 սենյականոց բնակարանը` պապական շքեղ նստավայրի փոխարեն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ չի պատրաստվում բնակվել պապի համար նախատեսված պաշտոնական նստավայրում` Վատիկանի Առաքելական պալատում: Փոխարենը` նախընտրում է հյուրերի համար նախատեսված նստավայրը, որը նրան տրամադրել էին կոնկալվի ժամանակ: Այն իրենից 2 սենյականոց բնակարան է ներկայացնում:

Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի խոսքով` կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարը չի ցանկանում պալատի պատերի ետեւում մեկուսանալ մարդկանցից, հաղորդում է “BBC”-ն:

Ավելի քան 100 տարվա ընթացքում նա առաջին պապն է, ով հրաժարվել է բնակվել պապական պալատում: Ավելի վաղ Ֆրանցիսկոսը հրաժարվել էր նաեւ հատուկ “պապամոբիլից”, խնդրել էր իր նստավայրում գահը փոխարինել բազկաթոռով, ինչպես նաեւ սկսեց ճաշել ընդհանուր ճաշասենյակում:

Բացի այդ, նախորդ շաբաթ նա ապշեցրել էր Բուենոս-Այրեսի թերթի կրպակներից մեկի սեփականատիրոջը` անձամբ զանգահարելով նրան եւ հետաձգելով թերթերի առաքումը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ