20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գերմանիայի մուսուլմանները պահանջում են օրինականացնել իսլամական տոները

Գերմանիայի  Մուսուլմանների Կենտրոնական խորհուրդը Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանություններին առաջարկել է պաշտոնապես ճանաչել մուսուլմանական տոները, գրում է “Westdeutsche Allgemeine Zeitung”-ը: Խորհրդի նախագահ Այման Մազիեկն առաջարկել է մասնավորապես պետական մակարդակով նշել 2 տոն` Քուրբան Բայրամը եւ Ռամադանի մեկ օրը:

Մազիեկի խոսքով` խոսքը չի գնում տոնական օրերը ոչ աշխատանքային օրեր հայտարարելու մասին, սակայն դա էլ վատ չէր լինի: Նա նշում է, որ մուսուլման ոստիկաններն այդ օրերին կարող են փոխարինել իրենց քրիստոնյա գործընկերներին, ովքեր չեն աշխատում Զատկի ժամանակ: Խորհուրդը կարծում է, որ նման որոշումը “ինտեգրացիոն քաղաքականության կարեւոր վկայություն” կլիներ եւ կընդգծեր “հասարակության հանդուրժողականությունը”:

Գերմանիայում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կոալիցիան հավանության չի արժանացրել մուսուլմանների խորհրդի առաջարկը` նշելով, որ Գերմանիան կարիք չունի մուսուլմանական  տոներ  ճանաչել, քանի որ ԳԴՀ-ում “իսլամական ավանդույթներ” չկան:

Ներկայումս մուսուլմանական տոներն ընդունված են միայն Համբուրգում եւ Բեռլինում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ