18-ամյա ուսանողը կրակ է բացել առեւտրի կենտրոնում

Ամերիկյան Վիրիջինիա նահանգի քոլեջի ուսանողը կրակել է ամբոխի վրա, վիրավոր են 2 կին, հաղորդում է “Associated Press”-ը: Միջադեպը տեղի է ունեցել առեւտրի կենտրոնում, վիրավորներին անմիջապես հոսպիտալացրել են: Կրակողը` 18-ամյա Նիլ Ալեն Մակինսը, ինքնակամ հանձնվել է ոստիկաններին: նրան ձերբակալել են, ներկա պահին ոստիիկանությունը պարզում է հանցագործության դրդապատճառները: ԱՄՆ-ում վերջերս նման դեպքերն ավելի հաճախակի բնույթ են կրում: […]