22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ընդդիմադիրներին հրամայել են վիրահատել առանց անզգայացման

Եգիպտոսում զինվորականների իշխանության օրոք բժիշկներին հրաման է տրվել ցույցերի ժամանակ վիրավորված ընդդիմադիրներին վիրահատել առանց անգզայացման: Իսկ բժշկական հաստատությունների աշխատակիցներն իրենք էլ հաճախակի հարձակվել են հիվանդների վրա: Այդ մասին հայտնի է դարձել 2011-ի հեղափոխության ընթացքում զինվորականների եւ ոստիկանների կատարած իրավախախտումների մասին  նախագահ Մուհամեդ Մուրսիի հանձնարարականով պատրաստած զեկույցից, հաղորդում է “The Guardian”-ը:

Զեկույցում մասնավորապես նշվում է Կահիրեում գտնվող Կոբրի-էլ-Կոբա ռազմական հոսպիտալի մասին:

Ըստ զեկույցի` հիվանդանոցի գլխավոր բժիշկը հրամայել է ցուցարարներին վիրահատել առանց անզգայացման եւ ախտահանիչ միջոցների, իսկ բուժքույրերը, բժիշկները եւ ավագ սպաները նույնիսկ ծեծել են հիվանդներին: Զեկույցում ասվում է նաեւ, որ սպաներից մեկը զինվորներին հրամայել է ընդդիմադիրներին կողպել հիվանդանոցի նկուղում: 

Փաստաթուղթը կազմողները կոչ են անում նախագահին մանրամասն հետաքննություն սկսել եւ պարզել հեղափոխության ընթացքում երկրի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների կատարած հանցանքները: Զեկույցի հեղինակները նաեւ նշում են, որ բախումների 18 օրվա ընթացքում ավելի քան հազար մարդ է անհետ կորել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ