“WikiLeaks”-ը 1.7 մլն գաղտնի փաստաթղթեր է հրապարակել` ամերիկյան դիվանագիտության վերաբերյալ

“WikiLeaks” սկանդալային կայքը հրապարակել է 1973-76-ին ամերիկյան հետախուզական եւ դիվանագիտական ծառայությունների 1.7 մլն փաստաթղթեր: Այդ մասին հաղորդում է “WikiLeaks“-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կայքը: Ասանժի խոսքով` փաստաթղթերը բացահայտում են ԱՄՆ-ի կողմից կատարված մի շարք քայլեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային քաղաքականության եւ պատմության վրա: Փաստաթղթերից շատերը անձամբ կազմվել են Հենրի Քիսինջերի կողմից կամ հասցեագրվել են նրա անունով: […]