05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարկ Ցուկերբերգը հայտարարել է իր կուսակցության ստեղծման մասին

“Facebook”-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը “The Washington Post”-ում հոդված է հրապարակել որում հայտնել է ինտերնետ-տեխնոլոգիաների ոլորտի մյուս առաջատարների հետ քաղաքական շարժման ստեղծման մասին: Կազմակերպությունն ստացել է “Fwd.us” (“Foward us”) անվանումը, որը կարելի է թարգմանել “առաջ` մեզ հետ”: 

Կազմակերպությունը կզբաղվի օրենսդրական փոփոխություններով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, գիտությունը եւ միգրացիոն քաղաքականությունը: Վերջին ոլորտը հատկապես շատ է մտահոգում երիտասարդ ձեռնարկատիրոջը, քանի որ նրա կարծիքով` հենց ոչ կատարյալ միգրացիոն օրենսդրության պատճառով էլ շատ տաղանդավոր երիտասարդներ չեն կարողանում աշխատանք գտնել: 

Ցուկերբերգն իր հոդվածում առաջ է քաշել հետեւյալ թեզը. եթե նախորդ դարում տնտեսությունը հիմնված էր բնական ռեսուրսների, մեքենաների արտադրության եւ ձեռքի աշխատանքի վրա, ապա այժմ դրա գլխավոր ռեսուրսները ինտելեկտուալ եւ մարդկային գիտելիքներն են, որոնք, ի տարբերություն նավթային պաշարների, ոչ մեկի կամ որեւէ բանի կողմից չեն սահմանափակվում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ