16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սարկոզիի դեմ մեղադրանք է ներկայացվել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է հարուցվել Բետանկուրի գործով: Պետության նախկին ղեկավարին մեղադրում են իր նախընտրական քարոզարշավն անօրինական ճանապարհով ֆինանսավորելու  համար դրամական միջոցներ ձեռք բերելու մեջ, գրում է  “Pravda.ru”-ն:

Հետաքննությունը նման եզրահանգման է եկել` քաղաքական գործչին երկարատեւ հարցաքննելուց հետո: Նախկին նախագահի պաշտպանն արդեն հայտնել է այդ որոշումը բողոքարկելու մասին:

Իրավապահ մարմինների կարծիքով` 2007-ին Սարկոզին գումար է ստացել “L’Oreal” պարֆյումերային կայսրության նախկին սեփականատեր Լիլիան Բետանկուրից: Այդ ժամանակ էլ հետաքննություն էր սկսվել, սակայն մինչ նախագահական ժամկետի ավարտը Սարկոզին դատական հետապնդումներից “իմունիտետ” ուներ: 

Ֆրանսուա Օլանդի` իշխանության գլուխ գալուց հետո գործի հետաքննությունը նոր թափ ստացավ: 2012-ի ամռանը Սարկոզիի տունը եւ գրասենյակը հետախուզվեցին, իսկ աշնանը նրան կանչեցին ցուցմունքներ տալու, որոնց արդյունքում նա մեղադրյալից վերածվել էր վկայի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ