20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օբամայի “խաչակրաց արշավանքը” /վիդեո/

Մերձավոր Արեւելք կատարած այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է նաեւ Հորդանանի հայտնի Պետրա քարե քաղաքը, որի անունն էլ հենց թարգամանբար նշանակում է  “քար”, գրում է “Ամերիկայի ձայն”-ը:

Այդ վայրը հայտնի է իր հին եկեղեցիներով եւ բնակատեղիներով, որոնք շուրջ 2 հազար տարի առաջ այդ քաղաքը կառուցել են լեռնային գոտում` ժայռերից: Արեւմուտքին Պետրա քաղաքի մասին հայտնի է դարձել 1812-ին, երբ շվեյցարացի հետազոտողներից մեկը հայտնվել է այնտեղ: Արդյունքում` հենց այնտեղ են նկարահնել “Ինդիանա Ջոնսը եւ վերջին խաչակրաց արշավանքը” հայտնի ֆիլմի տեսարաններից մեկը: 1985-ից Պետրան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Օբամային միայն մի քանի ժամ է հաջողվել գտնվել հայտնի վայրում: Նրա համար հատուկ էքսկուրսիա են կազմակերպել` փակելով քաղաքի մուտքը զբոսաշրջիկների համար: Անվտանգության ապահովությունը ծայրաստիճան բարձր մակարդակի վրա է եղել` օդից հսկել են ուղղաթիռները, իսկ փողոցներում` Հորդանանի բանակի զինվորները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ