09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Օբաման պարտվել է նահանգապետի ընտրություններում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրը` Աբոնգո Մալիկ Օբաման, պարտվել է նահանգապետի ընտրություններում Քենիայում: Նախնական տվյալներով` նրա օգտին Սիայա նահանգի բնակիչների ընդամենը մեկ տոկոսն է քվեարկել, որի շնորհիվ էլ նա հայտնվել է 3-րդ տեղում: 

Ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին Օբաման հայտարարել էր հունվարին: “Եթե իմ եղբայրն ԱՄՆ-ում այդքան բան է անում իր ժողովրդի համար, ինչու ես էլ չանեմ դա այստեղ քենիացիների համար”,-ասել էր նա “Reuters” գործակալությանը: Նա առաջադրվել է որպես անկախ թեկնածու եւ մեղադրել բոլոր կուսակցություններին ոչ արդյունավետ  լինելու մեջ: 

Բարաք եւ Մալիկ Օբամաներն ընդհանուր հայր ունեն` քենիացի Բարաք Օբամա ավագը: ԱՄՆ նախագահի մայրը ամերիկուհի Ստենլի Էն Դանհեմն է, Մալիկի մայրը` քենիացի Քեզիա Օբաման: Մալիկ Օբաման հաշվապահ է եւ մասնագիտության հետ կապված տարվա մի քանի ամիսներն անց է կացնում ԱՄՆ-ում: 

Եղբայրներն առաջին անգամ ծանոթացել են 1985-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ