13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Չավեսի դին կզմռսեն

Վենեսուելայի իշխանությունները որոշել են մահացած նախագահ Ուգո Չավեսի մարմինը զմռսել Լենինի դիակի նման եւ տեղադրել այն հեղափոխության թանգարանում: Այդ մասին հայտարարել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, հաղորդում է “РИА Новости”-ն:

Չավեսին հրաժեշտ տալու արարողությունը կշարունակվի մինչեւ ուրբաթ, երբ կկայանա նրա հուղարկավորությունը: Չավեսին հրաժեշտ տալու համար Վենեսուելա կժամանի բարձր մակարդակի 55 պատվիրակություն: 

Այնուհետեւ նախագահի դին կտեղափոխեն Լեռնային զորանոց կոչվող վայրը, որտեղից 1992-ի փետրվարի 4-ին Չավեսը ղեկավարում էր ռազմական հեղաշրջման փորձը: Այդ ժամանակ այնտեղ պատմա-ռազմական թանգարան էր, որը նա ցանկանում էր հեղափոխության թանգարանի վերածել, սակայն չհասցրեց: Հենց այնտեղ էլ նախագահի դիակը կմնա 7 օր եւ բոլոր ցանկացողները կկարողանան հրաժեշտ տալ ազգային առաջնորդին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ