Մահացել է Շվեդիայի արքայադուստր Լիլիանը
97 տարեկանում մահացել է Շվեդիայի արքայադուստր Լիլիանը: Մահվան պահին նա եվրոպական բոլոր թագավորական ընտանիքների անդամներից ամենատարեցն էր:
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Լիլիան Մեյ Դեւիսը ծանոթացել է իր ապագա ամուսնու` արքայազն Բերտիլ Շվեդացու հետ 1943-ին, երբ ամուսնացած էր բրիտանցի դերասան Իվան Քրեյգի հետ: Նրանց հաջողվեց ամուսնանալ միայն 33 տարի անց` 1976-ին:
Բերտիլի մահից հետո` 1997-ից, Լիլիանը շարունակել է ներկայացնել Շվեդիան պաշտոնական միջոցառումներում: Արքայադստեր մահվան ճշգրիտ պատճառը հայտնի չէ, սակայն հայտնի էր, որ 2010-ից նա տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ: