YouTube-ը սեփական երաժշտական մրցանակաբաշխությունը կստեղծի

YouTube ընկերությունը հայտարարել է, որ ստեղծելու է սեփական երաժշտական մրցանակաբաշխությունը, փոխանցում է lenta.ru-ն: Առաջին մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, կլինեն 6 մրցանակակիրներ, անվանակարգերը կհայտարարվեն ավելի ուշ : YouTube-ի մրցանակաբաշխության հիմնական միջոցառումները կանցկացվեն Նյու Յորքում: Շոուում հանդես կգան հայտնի աստղեր Լեդի Գագան, ռեփեր Էմինեմը, Arcade Fire խումբը եւ այլն: