21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ավտովթարի հետեւանքով 13 ուղեւորներ ողջ-ողջ այրվել են

Հանգստյան օրերին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանում` Սամարայի մարզում: Ավտովթար իհետեւանքով միկրոավտոբուսի 13 ուղեւորներ ողջ-ողջ այրվել են: Toyota մակնիշի միկրոավտոբուսի եւ Mercedes մակնիշի մեքենայի  բախման  հետեւանքով  պայթել  են  միկրոավտոբուսում  գտնվող գազի բալոնները, հրդեհ է բռնկվել, իսկ  սրահում  գտնվող  ուղեւորները  չեն  կարողացել դուրս գալ այրվող մեքենայից, տեղեկացնում է РИА Новости-ն:

Մեքենայի սրահն ամբողջությամբ այրվել է, բարձր ջերմաստիճանից թափքը դեֆորմացվել է: Նախնական տվյալներով՝  Նիժնի Նովգորոդի պետհամարանիշներով  միկրոավտոբուսի  անվադողը  պայթել  է, վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, դուրս եկել հանդիպակաց ճանապարհ, որտեղ էլ բախվել է մյուս մեքենային, որը ժամանել էր Ղազախստանից:

Միկրոավտոբուսում վարորդից բացի կար 14 ուղեւոր, որոնցից 11-ը Ուզբեկստանի քաղաքացիներ են, երկուսը՝Տաջիկստանի եւ մեկը՝ Ադրբեջանի:

Պարզ է դարձել, որ զոհվածները գնում էին իրենց մուտքի վիզաները երկարացնելու:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ