20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Նախագահի որդին ձերբակալվել է

Մայամիի ոստիկանությունը ձերբակալել է Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսի 29-ամյա որդուն` Խուան Պաբլո Կարտեսին, հարձակման մեղադրանքով, տեղեկացնում է Lenta.ru-ն: Նրա ազատ արձակման դիմաց 1500 դոլարի գրավ է նշանակվել։ Ոստիկանության ներկայացուցիչները հրաժարվել են այլ մանրամասներ հայտնել։ Խուան Պաբլո Կարտեսը ներկայումս բնակվում է Մայամիում։ Պարագվայի դեսպանատան ներկայացուցիչներն առայժմ որեւէ բան չեն մեկնաբանում:

Մարդասպանը պահել է 28-ամյա զոհի եւ նրա 2-ամյա դստեր մարմինները բազմոցի տակ

Կինը Մոսկվայի իր բնակարանում հայտնաբերել է 28-ամյա դստեր եւ 2-ամյա թոռնուհու մարմինները, որոնք թաքցրած են եղել բազմոցի տակ, փոխանցում է INTERFAX.RU-ն: Սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն մարդասպանին առայժմ չի հաջողվել գտնել:

Ոստիկանները մտնում են բնակարաններ ու ներգաղթյալների փնտրում

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչության ղեկավարը հանձնարարել է մինչեւ տարեւերջ ստուգել բոլոր բնակարանները, որտեղ կարող են ապօրինի ներգաղթյալներ լինել, գրում է lenta.ru-ն: Նա ասել է, որ “քաղաքում չպետք է մնա եւ ոչ մի տեղ, որտեղ կարողանան թաքնվել ներգաղթյալները”: 

3 հոգով բռնաբարել են 58-ամյա կնոջ

Մոսկվայում ոչ սլավոնական արտաքինով  3 տղամարդ բռնաբարել եւ ծեծել են  58-ամյա մի կնոջ, փոխանցում է Interfax.ru-ն:  Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր, Նովոկոսինոյի շրջանի բակերից մեկում:  Կինը հոսպիտալացվել է: Հանցագործները տարել են նաև նրա երկու բջջային հեռախոսն ու գումարը:  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իրավապահներից պահանջել է անհապաղ բացահայտել հանցագործությունը: Հետաքննության մեջ ներառվել է 200 ոստիկան:

Այս գիշեր տեղի կունենա լուսնի կիսաստվերային խավարում

Այս գիշեր երկիր մոլորակի բնակիչները հնարավորություն կունենան տեսնել լուսնի կիսաստվերային խավարում, որի ընթացքում լուսինը մասնակիորեն կծածկվի երկրի ստվերով, փոխանցում է Взгляд-ը: Մեր մոլորակի ստվերն առավելապես կընկնի Լուսնի հարավային կիսագնդի վրա։  “Երկրի կիսաստվերն առաջին անգամ կդիպչի լուսնին մոսկովյան ժամանակով 1։48-ին, այնուհետ՝ 3։50-ին, իսկ 5։52-ին Երկրի կիսաստվերը կլքի Լուսինը”,- պատմել է “Կա Դար” աստղադիտարանի գիտական ծրագրերի տնօրեն […]

Ռասիզմի թիրախում հայերն են` գող են անվանել

“Asbarez.com”-ը գրում է, որ “CBS” հեռուստատեսային ցանցը իր հաղորդման միջոցով ռասիզմ է տարածել, որի թիրախում հայերն են եղել: Հայերին գողեր են անվանել: “2 Broke Girls” հաղորդման ընթացքում կապուչինո պատրաստող տղային աշխատակիցը հրավիրում է խանութ գնալ, ուր խմորեղեններ են վաճառում: Այստեղ նրան ասում են, որ դրանք էժան գնով գնել են մի մարդուց, ով գողացել է դրանք […]

Նախագահին առաջարկել են արձակել խորհրդարանն ու հանրաքվե անցկացնել

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի կենտրոնամետ Անկախ ժողովրդավարական միությունը դիմել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ առաջարկելով հայտարարել խորհրդարանի արձակման ու համաժողովրդական հանրաքվեի անցկացման մասին:  Կուսակցության ղեկավար Ժան Լուի Բորլոոն գտնում է, որ կառավարությունը պետք է բավարարի իրենց պահանջը, քանի որ բնակչության շրջանում իշխանությունները շատ ցածր վարկանիշ ունեն։  “Նախագահը պետք է մտածի սրա մասին, քանի որ իրավիճակն ավելի […]

Ինքնաթիռը ընկել է գետը. կա 39 զոհ

Lao Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Լաոսի մայրաքաղաք Վիենտյանից դեպի Պակսե, ընկել է Մեկոնգ գետը, փոխանցում է РИА Новости-ն: Վթարի հետեւանքով զոհվել է 39 մարդ։ Վթարը տեղի է ունեցել Պակսե քաղաքի օդանավակայանի մոտակայքում՝ վայրէջքի պատրաստվելիս։ Ենթադրվում է, որ վթարի պատճառը եղել են եղանակային վատ պայմանները։

Պատգամավորներին զրկել են անձեռնամխելիությունից

Հունաստանում Ազգային ժողովը “Ոսկե լուսաբաց” կուսակցության 6 պատգամավորի զրկել է անձեռնամխելիությունից: Մինչ այդ երկրի էթիկայի հանձնաժողովը նույնպես խնդրել էր նրանց զրկել անձեռնամխելիությունից: Այս կուսակցությամբ սկսեցին հետաքրքրվել այն բանից հետո, երբ կուսակցության կողմնակիցների կողմից սպանվեց երաժիշտ-հակաֆաշիստ Պավլոս Ֆիսսասը, փոխանցում է Газета.Ru-ն:

Սնոուդենի հայրը որդու հետ հանդիպելուց հետո վերադառնում է ԱՄՆ

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հայրը, ով ժամանել էր Մոսկվա` որդուն հանդիպելու, այսօր կրկին վերադառնում է ԱՄՆ, փոխանցում է РИА Новости-ն: Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերնան ասել է, որ “Լոնը շատ գոհ է իր ուղեւորությունից, երջանիկ է, որ հանդիպեց որդուն”: Նա ասել է նաեւ, որ Սնոուդեն-ավագին շատ է դուր եկել Ռուսաստանը, նա ասել է, որ ռուսները  այնպիսին չեն, ինչպիսին նրանց պատկերացնում են ԱՄՆ-ում: Կուչերնան ասել է նաեւ, որ Լոն Սնոուդենը մտադիր է անպայման կրկին վերադառնալ Ռուսաստան:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի