20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Մահացել է ԵԺԿ նախագահը

Այսօր 77 տարեկան հասակում վախճանվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը: Մահվանից երկու օր առաջ նա  կուսակցության ղեկավարի իր պարտականությունները լիազորել էր Ժոզեֆ Դուլին: Մարթենսը Բելգիայի կառավարությունը ղեկավարել է 1979-1992թթ., իսկ 1976-ին եղել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադիրների շարքում: Հարկ է նշել, որ Հայաստանից ԵԺԿ անդամ են ՀՀԿ-ն, “Ժառանգությունը” եւ “Օրինաց երկիրը”: Պարոն Մարթենսը […]

Պակիստանցի աղջիկը դարձել է Սախարովի անվան մրցանակակիր

Պակիստանցի 16-ամյա Մալալա Յուսուֆզան դարձել է 2013 թվականի Սախարովի անվան մրցանակի դափնեկիր՝ “Մտքի ազատության համար”, փոխանցում է РИАНовости-ն:  Մալալայի  վրա անցած տարվա հոկտեմբերին կրակել էին “Թալիբան” շարժման գրոհայինները: Սեպտեմբերի վերջին Հարվարդի համալսարանն էլ աղջկան “Տարվա հումանիստ” կոչմանն է արժանացրել:

Վարչապետին փախցրել են

Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին փախցրել են զինված մարդիկ, փոխանցում է Reuters-ը: Ականատեսների վկայությամբ` վարչապետին իր գրասենյակից հանել են եւ տարել մեքենայով: Առեւանգման համար դեռ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, որեւէ պահանջ առայժմ չի ներկայացվել:

՛՛Էլիտար՛՛ շփում բանտում /ֆոտո/

Արվեստի կարիք ունեն նաև ազատազրկված մարդիկ: Ֆրանսիայի բանտերից մեկում բանտարկյալների համար բացվել է ցուցահանդես: Ռեո քաղաքի բնակիչները սակայն ներկայացված աշխատանքները տեսնել չէին կարող, քանի որ այս անգամ ”արվեստը միայն բանտարկյալներինն էր ”: Ցուցահանդեսին ներկայացված էին Ֆրանսիայի հայտնի թանգարանների հավաքածուներից բերված թվով 89 նկարներ, որոնց մեջ աչքի էին ընկնում Լուվրի և Պիկասոյի թանգարանների կտավները: Ցուցադրված էին […]

FEMEN-ի ակտիվիստուհիները հիմա էլ Մադրիդում են մերկացել

FEMEN շարժման ակտիվիստուհիներից երեքը փորձել են ընդհատել Իսպանիայի խորհրդարանի նիստը, որի ընթացքում աբորտների արգելման մասին օրինագիծը պետք է քննարկվեր, տեղեկացնում է  РИА Новости-ն: 21-ամյա երեք ակտիվիստուհիները մերկացել են մինչեւ գոտկատեղը եւ գոռացել “աբորտը սուրբ գործ է”: Խորհրդարանի անվտնագության աշխատակիցներին հաջողվել է աղջիկներին կանգնեցնել: Ներկայումս ակտիվիստուհիները գտնվում են ոստիկանությունում:

Էդվարդ Սնոուդենը ճանապարհորդում է Ռուսաստանով

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Ռուսաստանում իրեն հրաշալի է զգում, գրքեր է կարդում, ճանապարհորդում Ռուսաստանով մեկ, փոխանցում է INTERFAX.RU-ն: Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերնան ասել է, որ առայժմ չեն քննարկվել Սնոուդենի` Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցը: “Դժվար է ասել` նա պլանավորում է նման բան, թե ոչ”,- ասել է Կուչերնան:

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները հայտնի են

Քիմիայի ոլորտում 2013թ. Նոբելյան մրցանակին արժանացել են գիտնականներ Մարտին Կարպլյուսը, Մայքլ Լեւիտը եւ Արի Ուորշելը`  բարդ քիմիական համակարգերի մոդելների զարգացման համար, տեղեկացնում է  РИАНовости-ն: Նոբելյան մրցանակի հանձնում կշարունակվի վաղը, երբ պարզ կդառնա գրականության ոլորտում մրցանակակիրը: Յուրաքանչյուր Նոբելյան մրցանակի գումարը կազմում է 1.2 միլիոն դոլար:

Հանքագործները ողջ են մնացել` 10 օր փլատակների տակ մնալուց հետո

Չինաստանի Շանսի նահանգում ածուխի հանքը փլվել էր: 10 օր փրկարաները աշխատել են այդ ուղղությամբ եւ ի վերջո 10 օր անց նրանց հաջողվել է փլատակների տակից հանել 2 հանգագործների, ովքեր ողջ էին մնացել, փոխանցում է  CNN-ը: Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նաեւ 10 հանգագործների մարմիններ:  

Իսպանացիներն ամենից քիչ կրթվածն են

Կրթական հաջողությունների միջազգային ծրագրի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 23 զարգացած երկրներից ամենից քիչ կրթվածը իսպանացիներնն են: Նրանց գիտելիքները հատկապես քիչ են մաթեմատիկայի ոլորտում, գրում է The Local-ը: Սոց հարցումներին մասնակցել են 16-65 տարեկան 166 հազար մարդ տարբեր երկրներից: Ամենից կրթվածն են եղել ֆինլանդիայի, Հոլանդիայի, Ճապոնիայի բնակիչները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի