11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ինքնաթիռը ընկել է գետը. կա 39 զոհ

Lao Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Լաոսի մայրաքաղաք Վիենտյանից դեպի Պակսե, ընկել է Մեկոնգ գետը, փոխանցում է РИА Новости-ն: Վթարի հետեւանքով զոհվել է 39 մարդ։ Վթարը տեղի է ունեցել Պակսե քաղաքի օդանավակայանի մոտակայքում՝ վայրէջքի պատրաստվելիս։ Ենթադրվում է, որ վթարի պատճառը եղել են եղանակային վատ պայմանները։

Պատգամավորներին զրկել են անձեռնամխելիությունից

Հունաստանում Ազգային ժողովը “Ոսկե լուսաբաց” կուսակցության 6 պատգամավորի զրկել է անձեռնամխելիությունից: Մինչ այդ երկրի էթիկայի հանձնաժողովը նույնպես խնդրել էր նրանց զրկել անձեռնամխելիությունից: Այս կուսակցությամբ սկսեցին հետաքրքրվել այն բանից հետո, երբ կուսակցության կողմնակիցների կողմից սպանվեց երաժիշտ-հակաֆաշիստ Պավլոս Ֆիսսասը, փոխանցում է Газета.Ru-ն:

Սնոուդենի հայրը որդու հետ հանդիպելուց հետո վերադառնում է ԱՄՆ

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հայրը, ով ժամանել էր Մոսկվա` որդուն հանդիպելու, այսօր կրկին վերադառնում է ԱՄՆ, փոխանցում է РИА Новости-ն: Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերնան ասել է, որ “Լոնը շատ գոհ է իր ուղեւորությունից, երջանիկ է, որ հանդիպեց որդուն”: Նա ասել է նաեւ, որ Սնոուդեն-ավագին շատ է դուր եկել Ռուսաստանը, նա ասել է, որ ռուսները  այնպիսին չեն, ինչպիսին նրանց պատկերացնում են ԱՄՆ-ում: Կուչերնան ասել է նաեւ, որ Լոն Սնոուդենը մտադիր է անպայման կրկին վերադառնալ Ռուսաստան:  

Սպանություն ազգային հողի վրա ՞. Մոսկվայում ներգաղթյալի դիակ են հայտնաբերել

Մոսկվայի Բիրյուլովո զապադնոյե շրջանի երկաթուղային գծերի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել`  դանակի բազմաթիվ հարվածներով: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը Ուզբեկիստանի քաղաքացի է, փոխանցում է РИА Новости-ն: Հարկ է նշել, որ Մոսկվայի այս շրջանում արդեն մի քանի օր է` բավական լարված իրավիճակ է: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ ադրբեջանցին դանակահարել է 25-ամյա Եգոր […]

Ֆիլիպիններում երկրաշարժի հետեւանքով ավելի քան 100 մարդ է մահացել

Նախօրեին Ֆիլիպիններում տեղի ունեցած 7,2 մագնիտուգով հզոր երկրաշարժի զոհերի թիվը, այսօր առավոտվա դրությամբ հասել է 107-ի: Զոհերի թիվը, սակայն, շարունակում է աճել, տեղեկացնում է  lenta.ru-ն: Ավելի վաղ քաղաքացիական պաշտպանության ազգային վարչության վերջին հաղորդագրության մեջ նշվել էր, որ տարերային աղետը խլել է 99 մարդու կյանք, 276 մարդ վիրավորվել է, անտուն է մնացել 12,5 հազար մարդ, որոնց […]

Համասեռամոլ լինելու կասկածանքով 14 տղամարդ է ձերբակալվել

Եգիպտոսում 14 տղամարդու են ձերբակալել, որոնց կասկածում են համասեռամոլ լինելու մեջ, տեղեկացնում է Газета.Ru-ն: 18-57 տարեկան տղամարդկանց ձերբակալել են հիվանդանոցներում, նրանց պատրաստվում են բժշկական փորձաքննության ենթարկել: Սակայն իրավապաշտպանները նման քայլերն անբարոյական են անվանել:

Բելառուսը կարող է քարշ չտալ Մաքսային միությունը. Լուկաշենկո

Բելառուսը կարող է իր անդամակցությունը Մաքսային միությունը քարշ չտալ, եթե դրանից տնտեսական արդյունքներ չտեսնի: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: “Եթե Մինսկը Ռուսաստանի բյուջե տարեկան 4 միլիոն տուրք չվճարեր, այդ փողերով ես այստեղ Էմիրություններ կկառուցեի”,- ասել է նա:

Մոսկվայում ներգաղթյալների զանգվածային “ռեյդ” է

Մոսկովյան առեւտրի տներից մեկում ոստիկանությունը մոտ 80 ներգաղթյալի է ձերբակալել: Նրանք բոլորը միջին Ասիայից են, տեղեկացնում է lenta.ru-ն: Հայտնաբերվել է, որ նրանցից 10-ը խախտել է Ռուսաստանում գտնվելու ռեժիմը: Երկուշաբթի օրվանից Մոսկվայում ներգաղթյալների զանգվածային “ռեյդ է”:

25-ամյա ռուս երիտասարդին սպանող ադրբեջանցու ինքնությունը պարզվել է /վիդեո/

Ոստիկանությունը պարզել է Բիրյուլեւոյում 25-ամյա Եգոր  Շչերբալովի  սպանության մեջ կասկածվողի ինքնությունը, տեղեկացնում է РИА Новости-ն: Դա Ադրբեջանի  քաղաքացի, 1982 թվականին ծնված Օրխան Զեյնալով Զախիտ Օղլին է: Վերջինիս դեմքը  ֆիքսել էր շենքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը: Հիշեցնենք, որ Մոսկվայում զանգվածային անկարգություններ էին սկսվել, երբ տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովը ընկերուհու հետ զբոսնելիս սպանվել էր հոկտեմբերի 10-ին` ենթադրաբար ադրբեջանցի ներգաղթյալի` շաուրմա վաճառողի կողմից: Սպանությունից հետո զանգվածային ցույցեր էին սկսվել: Մարդիկ պահանջում էին պատժել […]

Ամենաբարձրը իտալացի պատգամավորների աշխատավարձն է

Իտալացի պատգամավորների աշխատավարձը Եվրոպայի այլ երկրների պատգամավորների աշխատավարձերից ավելի բարձր է, տեղեկացնում է  gazeta.ru-ն: Մադրիդի համալսարանի պրոֆեսոր Պաբլո Օնատեն հաշվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Շվեդիայի եւ Մեծ Բրիտանիայի տվյալները: Համաձայն դրանց` իտալացի պատգամավորներն ամսական ստանում են 11.700 եվրո եւ եւս 4.000 եվրո հավելյալ աշխատանքի համար: Երկրորդ տեղում են գտնվում գերմանացի պատգամավորները, որոնց եկամուտը 7.700 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի