02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ում 5-ամյա երեխան պատահաբար սպանել է ինքն իրեն

Ամերիկյան Տեխաս նահանգում 5 տարեկան երեխան պատահաբար կրակել է իրեն դայակի զենքով եւ մահացել, տեղեկացնում է NBS News-ը: 19-ամյա դայակը ձերբակալվել է: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դայակը, զենքը կողքին դրած, քնել է: “Մարդ իրավունք ունի զենք կրել, բայց դրա հետ միաիսն մեծ պատասխանատվություն պետք է զգա: Եթե զենքը թողնում ես երեխայի մոտ, […]

ԶԼՄ-ները` ազգամիջյան տարաձայնությունների պատճառ

Ելույթ ունենալով ազգամիջյան խորհրդի նիս­տում, որը վարում էր Վլադի­միր Պուտինը, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան անդրադարձել է ազգամիջյան խնդիրների լուսաբան­ման եւ այդ խնդիրները հանրությանը ներկայացնելու գործում ԶԼՄ-ների խաղա­ցած դերին, տեղեկացնում է “ՌԻԱ-նովոստին”: Նա մասնավորապես ընդգծել է, որ ազգամիջյան ընդհարումների եւ դրանց ընթացքի մասին ԶԼՄ-ներով տարածվող ոչ արժանահավատ լրատվությունը, իսկ որոշ դեպքերում էլ նպատակաուղղված ապատեղեկատվությունը նկատելի […]

Գորբաչովը հումորով է ընդունել իր մահվան մասին լուրերը

Հակերները կոտրել էին “Արգումենտի ի ֆակտի” թերթի Twitter-ի միկրոբլոգը՝ հաղորդելով, որ մահացել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը: Թերթը, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը: ИТАР-ТАСС-ի թղթակցին հաջողվել է կապվել Գորբաչովի հետ, ով, լսելով իր մահվան մասին լուրը, ծիծաղել է. “Դա արդեն սովորական է դարձել: Ահա ես զբոսնում եմ Մյունհենում, մինչեւ ատամներս զինված”,- կատակել է ԽՍՀՄ նախկին ղեկավարը:

Բարաք Օբաման օգնել է հղի կնոջը /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ մի հղի կին գրեթե կորցրել է գիտակցությունը, սակայն նախագահը ժամանակին նրան օգնության է հասել, գրում է The Daily Mail–ը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ նախագահը ելույթ էր ունենում առողջապահության վերաբերյալ։ Նրա ելույթի 25–րդ րոպեին Կարմել Էլիսոնը, ով կանգնած էր նրա մեջքի հետեւում, գունատվել է ու սկսել ընկնել։ Բարաք Օբաման […]

Մահապարտուհին ի սկզբանե պետք է Մոսկվա գնար

Մահապարտուհին, ով նախորդ օրը Վոլգոգրադում ավտոբուս էր պայթեցրել, ի սկզբանե ուղղվելիս է եղել Մոսկվա, տեղեկացնում է РИА Новости-ն: “Գնելով Մոսկվայի տոմս` Նաիդա Ասիյալովան Վոլգոգրադի միջով գնալիս է եղել Մոսկվա: Նրա ձախ ձեռքը գիպսի մեջ է եղել, իսկ աջ ձեռքով բռնած է եղել մյուս ձեռքը: Արդեն Վոլգոգրադից դուրս գալիս մահապարտուհին փոշմանել է, իջել ավտոբուսից եւ ուղղղորդվել […]

Ֆեյսբուքը կրկին թույլատրում է

Ֆեյսբուք սոցիալական ցանցը թույլատրում է գլխատում պատկերող տեսանյութեր տեղադրել իր տիրույթում, տեղեկացնում է Газета.Ru-ն` հղում անելով BBC-ին:  Մայիսին Ֆեյսբուքն արգելել էր նման տեսանյութերի եւ առհասարակ բռնություն պարունակող նյութերի հրապարակումը, սակայն հիմա դա թույլ կտրվի, միայն թե այն պայմանով, եթե նպատակը բռնության դատապարտումն է, այլ ոչ թե դրա փառաբանումը: Այս հայտարարությունն արվել է BBC-ի անդրադարձից հետո, […]

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գաղտնալսել են միլիոնավոր իտալացիների

ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է միլիոնավոր իտալացիների հեռախոսային խոսակցությունները, էլեկտրոնային նամակագրությունը, գրել է Corriere della Sera թերթը, տեղեկացնում է INTERFAX.RU Թերթը չի բացառել նաեւ, որ Իտալիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները տեղյակ են եղել այս մասին: Հիշեցնենք, որ օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գաղտնալսել են նաեւ ֆրանսիացիներին:

Վոլգոգրադում փորձել են այրել մահմեդականների աղոթասրահը

Վոլգոգրադում անհայտ անձինք դյուրավառ հեղուկով շշեր են նետել մահմեդականների աղոթասրահ, սակայն տուժածներ չկան, քանի որ բռնկումը հաջողվել է մարել  երկհարկանի բնակելի շենքի բնակիչների  ուժերով, տեղեկացնում է INTERFAX.RU: Պատճառն, ամենայն հավանականությամբ, նախօրեին Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչությունն է: հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում ահաբեկչություն էր կատարվել. կին մահապարտն իրեն պայթեցրել էր 29 համարի ավտոբուսում, արդյունքում կային զոհեր եւ […]

Ավտոբուսը պայթեցրել է 30-ամյա տեռորիստուհին

Վոլգոգրադի ավտոբուսը պայթեցրել է տեռորիստուհի-մահապարտուհին: Նախնական տվյալներով` նա Դաղստանի քաղաքացի Նաիդա Ասիյալովան է, տեղեկացնում է  Газета.Ru-ն: Կինը կանգառներից մեկում մտել է ավտոբուս, եւ այն անմիջապես պայթել է: Դա հաստատել է նաեւ ավտոբուսի ուղեվորուհիներից մեկը, ով ողջ է մնացել:  Հիշեցնենք, որ այսօր Վոլգոգրադում ավտոբուս էր պայթել, որի հետեւանքով 10 հոգի մահացել էին:

Ավտոբուսը պայթել է. կա 10 զոհ

Վոլգոգրադում ավտոբուս է պայթել, ինչի արդյունքում 10 հոգի մահացել է, կան մոտ 20 վիրավորներ, տեղեկացնում է են INTERFAX.RU-ն: Պայթյունի պատճառն ամենայն հավանականությամբ ավտոբուսի մեջ գտնվող գազի բալոնի անսարքությունն է եղել, սակայն չի բացառվում նաեւ, որ այն կարող էր լինել ահաբեկչության հետեւանք: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի