11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Մոսկվայի հանրակացարանից հազար ներգաղթյալի են վտարել

Մոսկովյան հանրակացարաններից մեկի շուրջ հազար ներգաղթյալի են վտարել` սանիտարահիգիենիկ պայմանները չպաշտպանելու համար, փոխանցում է Газета.Ru-ն: Փաստաթղթերի ստուգման գործընթացի արդյունքում պարզվել է, որ 25 հոգի խնդիրներ ւոնեն անձնագրի ու գրանցման հետ: Նրանց հանձնել են ոստիկանությանը: Իսկ այն ներգաղթյալները, ովքեր փաստաթղթային խնդիրներ չեն ունեցել, ժամանակ են ունեցել հավաքելու իրենց իրերն ու հեռանալու: Առայժմ պարզ չէ` 1 000 ներգաղթյալի […]

Ուժեղ պայթյուն մերձմոսկովյան տարածքում. հինգ զոհ /վիդեո/

Մերձմոսկովյան Սերգիեւ Պասադի շենքերից մեկում գազի պայթյունից զոհվել է հինգ մարդ, այդ թվում` 6 ամսական երեխա: Վիրավորների թիվը յոթն է: Նախնական տեղեկություններով` բնակարաններից մեկում կենցաղային գազ է պայթել: այժմ ընթանում են փրկարարա-որոնողական աշխատանքներ:  Զոհերի ընտանիքները կստանան 500 հազարական ռուբլի: Պայթյունի պահի տեսագրությունը հայտնվել է համացանցում, փոխանցում է РИА Новости-ն:

Ուսուցիչներն ու աշակերտները փակված են մնացել դպրոցի շենքում

Ավելի քան հազար աշակերտներ ու ուսուցիչներ մնացել են չինական Գույգան գաղաքի միջնակարգ դպրոցի շենքում: Պատճառը “Հայան” թայֆունի հետեւանքով առաջացած ջրհեղեղն է, փոխանցում է РИА Новости-ն: Թայֆունը Հուանսի-Չժուան ինքնավար շրջան է հասել նոյեմբերի 11-ի առավոտյան: Դրա արդյունքում այդ շրջանում հորդառատ անձրեւներ են սկսվել, իսկ տեղումների պատճառով մի շարք գետերի ջրի բարձրացել է՝ հասնելով կրիտիկական մակարդակի:Դպրոցում արգելափակված մարդիկ […]

Ֆիլիպիններում թայֆուններից 9.5 միլիոն մարդ է տուժել. զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի /ֆոտո, վիդեո/

Հայան թայֆունի հարվածի հետեւանքով Ֆիլիպիններում շուրջ 630.000 մարդ կորցրել է կացարանը, նրանց բնակարանները քանդվել կամ վնասվել են հեղեղումների եւ սողանքների հետեւանքով, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Զոհերի թիվը, տարբեր լրատվամիջոցների տվյալներով, տատանվում է մի քանի հարյուրից մինչեւ անգամ 10 հազարի միջեւ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսում այս տարվա ընթացքում տեղի ունեցած թայֆունների հետեւանքով տուժածների թիվը հասնում է 9.5 […]

Հյուսիսային Կորեայում 80 հոգի մահապատժի է ենթարկվել

Հյուսիսային Կորեայում արգելված հարավկորեական սերիալներ դիտելու եւ մարմնավաճառությամբ զբաղվելու համար 80 հոգու են հրապարակավ գնդակահարել։ Գնդակահարությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին երկրի 7 քաղաքներում, որոնցից մեկի մարզադաշտում անգամ 10 000 մարդ է հավաքվել` մահապատիժը դիտելու համար, փոխանցում է lenta.ru-ն:

Մոսկվայում կովկասցիները մի քանի անգամ դանակահարել են երիտասարդի

Մոսկվայի Արտեկի փողոցի սրճարաններից մեկում մի քանի կովկասցիներ վիճաբանել են, կրակել են գազային ատրճանակից եւ դանակով վիրավորել մի երիտասարդի, տեղեկացնում է NTERFAX.RU-ն: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ժամը 02:20-ի սահմաններում, սրճարանում կովկասյան արտաքինով 5-6 անհայտ անձանց եւ 30-ամյա մի տղամարդու միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերաճել է ծեծկռտուքի եւ դանակահարության: Վերջինս մարմնի […]

Սնոուդենն աշխատանք է գտել

Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում, աշխատանք է գտել, փոխանցում է ria.ru-ն: Խոսքը խոշոր ընկերության մասին է, որի անունը չի հրապարակվում: Սնոուդենի ներկայացուցիչ Կուչերենան ասել է, որ Էդվարդն աշխատանքի է գնում նոյեմբերի 1-ից, և ամեն ինչ լավ է:

Գումար չունենալու պատճառով կինը ստիպված է եղել ծննդաբերել փողոցում /վիդեո/

Վլադիվոստոկում հիվանդանոցը հրաժարվել է ընդունել փաստաթղթեր եւ գումար չունեցող հղի կնոջը, ինչի պատճաքռով քիչ է մնացել կինը ծննդաբերի հենց հիվանդանոցի մուտքի մոտ, փոխանցում է Topnews.ru-ն: Ականատեսները զանգահարել են ոստիկանություն եւ հայտնել, որ հիվանդանոցի բակում կին է ծննդաբերում: Հիվանդանոցի անձնակազմը հրաժարվել է ընդունել հղի կնոջը, չնայած բազմաթիվ ականատեսների հորդորներին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստիպել է հիվանդանոցի […]

Գործող նախագահը վերընտրվել է

Նախնական տվյալների համաձայն՝ նախօրեին տեղի ունեցած Տաջիկստանի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը, փոխանցում է lenta.ru-ն:  Տաջիկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ Ռահմոնի օգտին քվեարկել է ընտրողների 83,6 տոկոսը: Մասնակցությունն ընտրություններին կազմել է 86,6 տոկոս:  Հարկ է նշել, որ Տաջիկստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենում յոթ տարին մեկ անգամ, իսկ Ռահմոնը չորրորդ […]

Մայրը պարտքերի պատճառով սպանել է իր 3-ամյա որդուն, հետո ինքնասպան եղել

Կուրգանի 44-ամյա բնակչուհին, ով աշխատում էր դպրոցներից մեկում որպես հավաքարարուհի եւ ուներ երկու երեխա, սպանել է իր 3-ամյա որդուն, հետո էլ ինքնասպան է եղել: Կնոջ բնակարանում երկտող է հայտնաբերվել, որտեղ նա ասել էր, որ այդ քայլին գնացել է բազմաթիվ պարտքերի պատճառով, որոնք ի վիճակի չի եղել վճարել: Երեք տարեկան որդու սպանությունն էլ կինը բացատրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի