11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Տաջիկստանի նախագահական ընտրությունները համարվել են կայացած

Տաջիկստանի նախագահական ընտրությունները կայացած են: Քվեարկությանը մասնակցել է բնակչության 68 տոկոսը: Այս մասին հայտարարել է հանրապետության հանրաքվեների եւ ընտրությունների հարցերով կենտրոնական հանձնաժողովի նախագահ Շերմուհամեդ Շոհեին, փոխանցում է INTERFAX.RU-ն: Տաջիկստանում ընտրություններին բնակչության մասնակցության թիվն այդ երկրի համար աննախադեպ է: Ընտրատեղամասերի մոտ նույնիսկ հերթեր են գոյացել:

Թայֆունի պատճառով մարդկանց տարհանում են

Ֆիլիպիններում ափամերձ տարածքներից մարդկանց տարհանում են, քանի որ հզոր թայֆուն է շարժվում դեպի երկիր, տեղեկացնում է Reuters-ը: Հատուկ ծառայությունների բոլոր աշխատակիցները անհրաժեշտ պատրաստվածության են բերվել: Բնակիչներին զգուշացվել է անվտանգության կանոնները պահպանել եւ հնարավորինս քիչ դուրս գալ տներից:

Դեմոկրատ քաղաք. Նյու Յորքը նոր քաղաքապետ ունի

Ընտրատեղամասերի նախնական տվյալներով` Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել դեմոկրատ Բիլ դե Բլազիոն: Փորձագետների կարծիքով` նա ընտրողներին իր կողմն է գրավել խոստանալով վերջ դնել ոստիկանական ամենաթողությանը եւ գույքային անհավասարությանը:   Նախնական տեղեկությունների համաձայն` նա ստացել է ընտրողների ձայների 73 տոկոսը, իսկ հանրապետական թեկնածուն`  24 տոկոս, տեղեկացնում է Газета.Ru-ն:

Տաջիկստանում նախագահ են ընտրում

Տաջիկստանում այսօր նախագահական ընտրություններ են: Ընտրական տեղամասերը բաց են առավոտվանից, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Նախագահի թեկնածուները 6-ն են, այդ թվում` գործող նախագահ Էմոմալի Ռախմոնը: Տաջիկստանում 4 միլիոն 24.9 հազար ընտրող է գրանցված, սակայն նրանց առնվազն 1.2 միլիոնը գտնվում է Ռուսաստանում` արտագնա աշխատանքների: Տաջիկստանում նախագահական ընտրությունները անց են կացվում յոթ տարին մեկ անգամ:

Forbes-ը հրապարակել է աշխարհի 12 ամենաազդեցիկ բիզնեսմենների անունները

Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 12 բիզնեսմենների անունները: Հետաքրքրական է, որ նրանց մեծ մասը բնակվում է ԱՄՆ-ում եւ Ասիայում: Ցուցակը գլխավորում է  Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Հետաքրքիր է, որ ցուցակում ընդգրկվել է նաեւ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը, ով գրավել է 3-րդ հորիզոնականը:

Գերմանացիներն ընտրել են շների համար ամենահարմար քաղաքը

Գերմանիայի Համբուրգ քաղաքը դարձել է DOGS AWARD մրցանակաբաշխության հաղթող: Այս մրցանակով Գերմանիայում նշում են այն քաղաքը, որտեղ չորքոտանիներն իրենց բացարձակ ազատ եւ հարմարավետ են զգում։  Համբուրգում կա 120 կանաչապատ տարածք հատուկ 40 հազ. շների զբոսանքի համար։ Այդ տարածքներում կենդանիները կարող են զվարճանալ առանց դնչկալների եւ կապերի։  Համբուրգին մրցանակ շնորհելուն նպաստել է նաեւ այն, որ այս […]

Տղամարդը պատշգամբից դուրս է նետել 3 տարեկան երեխային

Չիտայում տղամարդը 3 տարեկան երեխային դուրս է նետել չորրորդ հարկի պատշգամբից: Բարեբախտաբար, երեխան հրաշքով ողջ է մնացել, սակայն շատ լուրջ վնասվածքներ ունի: Երեխայի մայրը, գնալով աշխատանքի, խնդրել է իր քաղաքացիական ամուսնուն հետեւել նրան: Վերջինն էլ երեխային տարել է իր ծնողների տուն: Տղամարդու 64-ամյա հայրը, լինելով շատ հարբած, երեխային նետել է պատշգամբից: Երեխային գտել են հարեւաններն […]

Խոհարարի սխալի պատճառով 11 հոգի հոսպիտալացվել է, 1-ը` մահացել

Բեսլանում թունավորումով 11 հոգի հոսպիտալացվել է, իսկ մեկը` մահացել, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Թունավորման պատճառը խոհարարի սխալն է: Նա ձուկը տապակելիս աղի փոխարեն սխալմամբ քիմիական նյութ է ավելացրել ուտեստին: Դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: 

Կրակել են առեւտրի կենտրոնի հաճախորդների վրա

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքի Garden State Plaza առեւտրի կենտրոնի հաճախորդների վրա անհայտ անձը կրակել է բացել: Կան տուժածներ, փոխանցում է Газета.Ru-ն: Հայտնի է, որ տղամարդը հանել է հրացանը եւ սկսել կրակել մարդկանց ուղղությամբ` առեւտրի կենտրոնի փակվելուց առաջ: Ըստ ականատեսների` տեղի ժամանակով 21:30-ին առեւտրի կենտրոնում յոթ կրակոց է հնչել:

Պայթյուն Սիրիայում. զոհեր եւ վիրավորներ

Այսօր Սիրիայի Հոմս քաղաքում պայթյունի հետեւանքով զոհվել է 6, վիրավորվել` շուրջ 40 մարդ, փոխանցում է РИА Новости-ն: Էլ-Թաբիթիա բնակավայրի մոտ պայթել է ականապատ ավտոմեքենա: Զոհվածների թվում կա երեք երեխա: Զգալիորեն վնասվել են մոտակա տները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի