20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Վոլգոգրադում փորձել են այրել մահմեդականների աղոթասրահը

Վոլգոգրադում անհայտ անձինք դյուրավառ հեղուկով շշեր են նետել մահմեդականների աղոթասրահ, սակայն տուժածներ չկան, քանի որ բռնկումը հաջողվել է մարել  երկհարկանի բնակելի շենքի բնակիչների  ուժերով, տեղեկացնում է INTERFAX.RU:

Պատճառն, ամենայն հավանականությամբ, նախօրեին Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչությունն է: հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում ահաբեկչություն էր կատարվել. կին մահապարտն իրեն պայթեցրել էր 29 համարի ավտոբուսում, արդյունքում կային զոհեր եւ վիրավորներ:

Մահապարտուհու անունն արդեն հայտնի է, նա Դաղստանի բնակչուհի Նայիդա Ասիյալովան է: Օպերատիվ տվյալներով՝ նա Մախաչկալայի հանցախմբի անդամ, Մերձմոսկվայի 22-ամյա բնակիչ Դմիտրի Սոկոլովի կինն է:

Վոլգոգրադում եռօրյա սուգ է հայտարարվել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ