21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ֆիլիպիններում երկրաշարժի հետեւանքով ավելի քան 100 մարդ է մահացել

Նախօրեին Ֆիլիպիններում տեղի ունեցած 7,2 մագնիտուգով հզոր երկրաշարժի զոհերի թիվը, այսօր առավոտվա դրությամբ հասել է 107-ի: Զոհերի թիվը, սակայն, շարունակում է աճել, տեղեկացնում է  lenta.ru-ն:

Ավելի վաղ քաղաքացիական պաշտպանության ազգային վարչության վերջին հաղորդագրության մեջ նշվել էր, որ տարերային աղետը խլել է 99 մարդու կյանք, 276 մարդ վիրավորվել է, անտուն է մնացել 12,5 հազար մարդ, որոնց տեղափոխել են տարհանման կենտրոններ:

«Մենք սպասում ենք, որ զոհերի թիվը կաճի, քանի որ որոշ շրջաններում դեռեւս որոնողական փրկարարական գործողություններ չեն անցկացվել»,- հայտարարել է Ֆիլիպինների կենտրոնական հատված քաղաքացիական պաշտպանության ղեկավար Մինդա Մորանտեն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ