11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Քիմիական զենքի մասնագետների եւս մեկ խումբ է մեկնում Սիրիա

Քիմիական զենքի ոչնչացման մասնագետների եւս մեկ խումբ կմեկնի Սիրիա, փոխանցում է Газета.Ru-ն: Հարկ է նշել, որ մասնագետների մի խումբ հոկտեմբերի 1-ից արդեն աշխատում է Սիրիայում` քիմիական զենքի ոչնչացման ուղղությամբ: Քիմիական զենքի ոչնչացումն անվանել են “երկարատեւ եւ բարդ գործընթաց”:

Արտասահմանցի “գեյերին” կարգելեն մտնել Պարսից ծոցի երկրներ

Պարսից ծոցի երկներում խստացվում է դիրքորոշումը սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Նրանք մտադիր են բժշկական պարտադիր “հոմոսեքսուալության թեստ” մտցնել, որը կկիրառվի երկրներ ժամանող զբոսաշրջիկների հանդեպ: Եթե թեստը դրական ցույց տա, անձին կարգելվի մտնել այդ երկրներից որեւե մեկը, փոխանցում է The Daily Mail-ը: “Հոմոսեքսուալիզմը որոշող թեստը” պատրաստվում է Քուվեյթում: Հարկ է նշել, որ համասեռամոլությունն արգելված է աշխարհի 78 […]

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները հայտնի են

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները, փոխանցում է РИА-Новости-ն: Մրցանակին արժանացել են բրիտանացի ֆիզիկոս Պիտեր Հիգսն ու բելգիացի Ֆրանսուա Էնգլերը՝ “Հիգսի բոզոնի” կամ “Աստծո մասնիկի” գոյությունը 50 տարի առաջ տեսականորեն ապացուցելու համար։  Այս տարի Նոբելյան մրցանակակիրներին կհանձնվի 1.2 մլն դոլար։ 

Մոսկվայի իշխանությունները Ռեմարկին իբրեւ ռուս գրող են ներկայացրել

Մոսկովյան իշխանությունները, Արբատի 520-ամյակի առթիվ փողոցը զարդարելիս, տեղադրելիս են եղել հանրահայտ մարդկանց լուսանկարները, ովքեր ապրել են Արբատի վրա: Սակայն նրանք կոպիտ սխալ են թույլ տվել` ռուս գրող Անատոլի Ռիբակովի նկարի փոխարեն տեղադրելով գերմանացի հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի նկարը: Սխալմունքը նկատել է մոսկվացիներից մեկը, ով լուսանկարել է սա եւ տեղադրել Ֆեյսբուքի իր էջում` գրելով. “Բարեւ […]

Խորտակված նավի վրա բազմաթիվ դիակներ են հայտնաբերել

Իտալացի փրկարարները Լամպեդուզա կղզու մոտակայքում խորտակված նավում աֆրիկացի ներգաղթյալների դիակներ են հայտնաբերել, փոխանցում է Lenta.Ru-ն:   Փրկարարները կարողացել են դուրս բերել 38 մարմիններ: Փրկարարների խոսքով՝ զոհերի մարմիններն այնքան խիտ են դասավորված եղել, որ դրանք դուրս բերելը բավական դժվար է եղել: Ընդհանուր առամամբ, նավաբեկության զոհերի թիվը հասել է 232-ի: Հարկ է նշել, որ նավը խորտակվել է […]

Ինչպես է Պուտինը նշել ծննդյան տոնը /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հոկտեմբերի 7-ին նշում էր ծննդյան 61-ամյակը, պատմել է, թե ինչպես է անցկացրել ծննդյան օրը, փոխանցում է newsru.com-ը: Նախագահը պատմել է, որ իր ծննդյան օրը նշել է չինացի գործընկերների հետ՝ օղի խմելով: Չինացների նվիրած սակեն նա խոստացել փորձել Մոսկվայում: Նա նաեւ հավելել է, որ չինացի ընկերներն իրեն մեծ տորթ են նվիրել. […]

Սարկոզիի դեմ դատական գործը փակվել է

Դատական քննիչները որոշել են փակել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ գործը, ով մեղադրվում էր L’Oreal ընկերության սեփականատիրոջ վստահությունը չարաշահելու մեջ, փոխանցում է interfax.ru-ն:  Դատավորները որոշել են, որ Սարկոզիի դեմ մեղադրանքները բավականաչափ հիմնավորված չեն, որպեսզի գործը փոխանցվի Բորդո քաղաքի դատարան։  Հարկ է նշել, որ նախկին նախագահին պաշտոնական մեղադրանքներ էին ներկայացվել մարտի 17-ին, քանի որ, համաձայն […]

Կինը սպանել է ամուսնուն` Ստաս Միխայլովի հանդեպ խանդի պատճառով

Կեմերովոյի շրջանում կնոջը, ով սպանել էր ամուսնուն, քանի որ նա իրեն խանդում էր երգիչ Ստաս Միխայլովի հանդեպ, դատապարտել են 6.5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա մարտ ամսին: 24-ամյա կինը հեռուստացույցով նայելիս է եղել Ստաս Միխայլովի համերգը, երբ նրա ամուսինը սկսել է սպառնալ կնոջն ու վիրավորել երգչին: Վիճաբանության […]

Նախագահը երգել է Պուտինի ծննդյան առթիվ

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է: Նախագահի ծննդյան առթիվ Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն հետաքրքիր նվեր է մատուցել նրան` Պուտինի պատվին  շնորհավորական երգ երգելով: Այս մասին պատմել է ռուսական պատվիրակության ներկայացուցիչը, փոխանցում է РИА Новости-ն:  Երբ Պուտինը մտել է ԱԽՏՀ-ի գագաթաժողովի նիստերի դահլիճ, նրան դիմավորել է ինդոնեզացի գործընկերը: Պուտինի ծննդյան օրվա առթիվ նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի