Սիրիացի երեխաները ստիպված են սնվել մրգերով ու տերեւներով

“Save the Children” /պահպանել երեխաներին/ միջազգային կազմակերպությունը զեկույց է հրապարակել Սիրիայում ապրող երեխաների վերաբերյալ: Համաձայն զեկույցի` պատերազմի մեջ գտնվող երեխաներն ուտում են միրգ, ընկույզ եւ տերեւներ, խմում են կեղտոտ ջուր, քանի որ նրանց ընտանիքները չեն կարողանում կերակուր գտնել:Սիրիացի բազմաթիվ ընտանիքներ ուտելիք գնելու հնարավորություն չունեն: Ընթացիկ կռիվների պատճառով հումանիտար օգնություն երկրի շատ շրջաններ մուտք չի գործում: […]