24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Էբոլայով վարակվելու երկրորդ դեպքն է գրանցվել ԱՄՆ-ում

Վաշինգտոնում էբոլա վիրուսի կասկածով մարդ է հոսպիտալացվել: Նշենք, որ ԱՄՆ-ում էբոլայի սա արդեն երկրրորդ դեպքն է, տեղեկացնում է Лента.Ру-ն: Հիվանդը, ում անունն ու սեռը չի հաղորդվում, վերջերս է ԱՄՆ վերադարձել Նիգերիա կատարած ուղեւորություններից: Հիշեցնենք, որ օրերս էբոլա էր ախտորոշվել Տեխասի բնակիչ Էրիկ Դունկանի մոտ, ինչի կապակցությամբ 100 հոգու են ստուգում, ով շփվել է հիվանդի հետ […]

Ուկրաինացի զինվորականները տանջամահ են արել մարդկանց` նրանց կապելով տանկերին ու քարշ տալով /ֆոտո, վիդեո/

Այսօր Դոնեցկի օդանավակայանի մերձակայքում Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները տանջամահ արված մարդկանց դիեր են հայտնաբերել, հաղորդում է НТВ-ն: Հիշեցնենք, որ նախօրեին Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ինքնապաշտպանական ուժերին հաջողվել էր ուկրանացի զինվորներից գրավել Դոնեցկի օդանավակայանը: Նշենք, սակայն, որ մինչեւ հիմա օդանավակայանի համար զինված մարտեր են ընթանում: Հաղորդվում է, որ երեք տանկիսիտի դի է հայտնաբերվել, որոնց ոտքերը կապած են […]

Իսլամիստները հերթական գերուն են գլխատել /վիդեո 18+/

Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են “Իսլամական պետության” ահաբեկիչները մահապատժի ենթարկում հերթական գերուն: Այս անգամ գլխատվել է հումանիտար կազմակերպության բրիտանացի աշխատակից Ալան Հենինգը, գրում է  Корреспондент.net-ը: Տեսանյութում, հավանաբար, “Ջիհադական Ջոն” անունով հայտնի զինյալն է, ով գլխատել էր ամերիկացի և բրիտանացի լրագրողներ Ջեյմս Ֆոլիին և Սթիվեն Սոթլոֆին, իսկ նրա կողքին` անապատում, […]

ՀՀ վարչապետը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին եւ Գերմանիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. “Հոկտեմբերի 3-ը, հիրավի, պատմական իրադարձություն է, քանզի 24 տարի առաջ այդ օրն իրականություն դարձավ միլիոնավոր գերմանացիների […]

Ոստիկանությունը գտել է 12 տարի առաջ առեւանգված երեխային

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Մեքսիկայում հայտնաբերել են 12 տարի առաջ առեւանգված ամերիկացի աղջկա, տեղեկացնում է Associated Press-ը: 2002 թվականի ապրիլին 4 տարեկան Սաբրինա Ալլենի հայրը հաղորդում էր տվել ոստիկանություն աղջկա անհետացման մասին:  Սաբրինայի մայրը պետք է երեխային բերեր նախկին ամուսնու մոտ` նրա հետ անցկացրած օրվանից հետո, սակայն նա երեխային առեւանգել էր, վախենալով, որ ամուսինը կլինի […]

Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը

Ռոսւաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը, հաղորդում է РИА Новости-ն: “Ասօր իմ կողմից ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին դաշնային օրենքը: Դա մեր մոտ գործընկերների և դաշնակիցների հետ ինտեգրմանն ուղղված մեր աշխատանքում կարևոր փուլ է”,- ասել է Պուտինը Ռուսաստանի կառավարության անդամների […]

Լեւոն Հայրապետյանն այսուհետ տնային կալանքի տակ է

Մոսկվայի Բասմանի դատարանը որոշել է բավարարել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Լեւոն Հայրապետյանըդատարանի որոշմամբ տնային կալանքի տակ է անցել, գրում է РИАНовости–ն:  Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի գործի շրջանակում փողերի լվացման և յուրացման համար: Հայրապետյանին ձերբակալել էին հուլիսի 15-ին:

Ինքնապաշտպանական ուժերը գրավել են Դոնեցկի օդանավակայանը

Նախօրեին Դոնեցի ինքնապաշտպանական ուժերը գրավել են դոնեցկի օդանավակայանը: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց վերջապես հաջողվել է օդանավակայանն իրենց հսկողության տակ առնել: “Հինգ ամիս անց վերջապես օդանավակայանը մերն է”,- հայտնում են Թվիթերի` Դոնեցկի պաշտոնական էջում:   Ավելի ուշ ինքնապաշտպանական ուժերը պատրաստվում են դուրս մղել ուկրաինական զորքերը քաղաքի հարավային հատվածից: Նշենք, սակայն, որ Կիեւը […]

Նոր բացահայտում Գորբաչովի ընտանիքի մասին /ֆոտո/

Ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ նախկին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովի կնոջ` Ռաիսա Գորբաչովայի հարազատ եղբայրը 30 տարի է գտնվում է հոգեբուժարանում, գրում է ИТАР-ТАСС-ը: Մասնավորապես, օրերս ”Россия 1” հեռուստաընկերությամբ հաղորդում է եղել, որում ասվել է, որ Գորբաչովի աներորդին` գրող, նախկինում ԽՍՀՄ գրողների միության նախագահ Եվգենի Տիտարենկոն, արդեն 30 տարի է` […]

“Փառք Ուկրաինային” կոչից հետո տղամարդն ինքնասպան է եղել

Խաբարովսկի կենտրոնում տղամարդն ինքնասպան է եղել` ցած նետվելով շենքի 9-րդ հարկի պատուհանից: Միջադեպի ականատեսները պատմել են, որ իրենց ուշադրությունը գրավել է 30-35 տարեկան մի տղամարդ, ով կանգնած է եղել 9-րդ հարկի պատուհանագոգին, գրում է Звезда-ն: Տղամարդը գոռացել է “փառք Ուկրաինային” ու ցած նետվել: Մինչ շտապ օգնության ժամանելը տղամարդը դեռեւս ողջ է եղել, սակայն հիվանդանոցի ճանապարհին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի