28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Տղամարդը մեղադրվում է 4-ամյա երկու աղջնակների բռնաբարության մեջ

Սուզեմսկում մի տղամարդ է ձերբակալվել, ով մեղադրվում է մանկապղծության մեջ: Ինչպես պարզվել է, տղամարդը երկու 4-ամյա աղջիկների առաջարկել է պահմտոցի խաղալ ոչ մարդաշատ վայրում եւ խաղի ժամանակ բռնաբարել է երեխաներին: Դրանից հետո նա խնդրել է երեխաներին ոչ ոքի չպատմել տեղի ունեցածի մասին, փոխարենը շոկոլադ խոստանալով: Երեխաները, սակայն, ամեն ինչ պատմել են ծնողներին, ինչից հետո տղամարդը […]

Տնօրենը ստիպել է սեքսով զբաղվել

Ամերիկայում դպրոցի 50-ամյա տնօրենը ձերբակալվել է բռնի ուժով սեռական գործողությունների մեղադրանքով: Ինչպես պարզվել է, դպրոցի տնօրենը ստիպել է ուսուցչուհիներին իր հետ սեքսով զբաղվել` հակառակ դեպքում սպառնալով նրանց ազատել աշխատանքից: Ուսուցչուհիներից մեկն ի վերջո ոստիկանություն է դիմել` ասելով, որ բացի սեռական գործողություններից` տնօրենը նաեւ ծաղրել է իրեն: Դպրոցի տնօրենը ձերբակալվել է, դեպքի առթիվ քրեական գործ է […]

Մոսկվան դեմ չէ ԵՄ-ի հետ մերձեցմանը. հարցը պայմաններն են. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Մինսկում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի խորհրդի նիստում, նշել է, որ Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ի հետ մերձեցմանը. հարցը պայմաններն են, տեղեկացնում է РИА Новости-ն: “Մենք երբեք դեմ չենք եղել ԵՄ-ի հետ մերձեցմանը, մենք ինքներս ենք ուզում մերձենալ: Պարզապես խնդիրը համագործակցության պայմանների մեջ է”,- ասել է նախագահը: Նա ելույթում նշել է […]

Մինսկում մեկնարկել է ԱՊՀ երկրների վեհաժողովը

Քիչ առաջ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ԱՊՀ երկրների վեհաժողովը, որին մասնակցում են երկրի ղեկավարները, հաղորդում է РИА Новости-ն: Ինչպես եւ ակնկալվում էր, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մինսկ չի ժամանել, նրա փոխարեն երկիրը ներկայացնում է Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Էժելը: Նշենք նաեւ, որ վեհաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Վեհաժողովի ավարտից հետո տեղի […]

Միխայիլ Գորբաչովը հոսպիտալացվել է

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հոսպիտալացվել է: Ավելի ուշ նա լրագրողներին հայտնել է, որ իր առողջական վիճակը կտրուկ վատացել է, դրա համար էլ իրեն շտապ տեղափոխել են հիվանդանոց: “Վերջին օրերին ես ինձ հատկապես վատ եմ զգում: Բայց դուք գիտեք իմ բնավորությունը, ես տրամադրված եմ պայքարի` հանուն կյանքի”,- ասել է Գորբաչովը:

Հասակակիցները բռնաբարել եւ սպանել են 16-ամյա պատանուն

Կեմերովոյում ոստիկանները երեք հոգու են ձերբակալել, ովքեր մեղադրվում են 16-ամյա պատանու բռնաբարության եւ սպանության մեջ: Ձերբակալվածները 25, 16 եւ 15 տարեկան տղաներ են: Գործի քննությունից պարզվել է, որ զոհը խմելիս է եղել 3 տղաների հետ, ովքեր նրան սեռական հարաբերություն են առաջարկել: երբ պատանին հրաժարվել է, նրանք սկսել են վիճել եւ երեքով ծեծել են տղային, ապա […]

Մասնագետներն ահազանգում են. էբոլան հոկտեմբերի 24-ին կարող է հայտնվել Ռուսաստանում

Բոսթոնի բիոլոգիական համալսարանի մասնագետները կանխատեսել են, որ էբոլա վիրուսով առաջին վարակակիրը Ռուսաստանում կարող է հայտնվել արդեն հոկտեմբերի 24-ին: նման հավանակությունը կազմում է մեկ տոկոս, իսկ ահա մեկ ամիս անց այդ հավանականությունը կբարձրանա մինչեւ 5 տոկոս: Մասնագետները նշել են, որ այդ հավանականությունը գնալով մեծանալու է այնքան, մինչեւ Աֆրիկայում համապատասխան ջանքեր չգործադրվեն` վիրուսի տեղակայացման համար, հաղորդում է […]

Եվրամայդանի ակտիվիստները հերթով անհետանում են

Ուկրաինական մամուլն ահազանգում է, որ Եվրամայդանի այն ակտիվիստները, ովքեր հետո հասարակական գործունեությամբ են սկսել զբաղվել, հերթով սկսել են անհետանալ: Նրանց գործընկերները նշում են, որ ակտիվիստներին “պատվերով առեւանգում են, քանի որ նրանք շատ բան գիտեն”, հաղորդում է Вести-ն: “Զարմանալի չի լինի, եթե մոտ ժամանակներս անհետացածների մարմինները որեւէ տեղ հայտնաբերվեն”, – ասել է իրավապաշտպան Էդուարդ Բագիրովը, ով […]

Բելառուսի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ-ի վերաբերյալ պայմանագիրը

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, գրում է РИА Новости-ն: Ակնկալվում է, որ այսօր փաստաթուղթը կքննարկվի Հանրապետության խորհրդում՝ վերին պալատում, ինչից հետո ստորագրման կուղարկվի նախագահին:  Հիշեցնենք, որ Ղազախստանի խորհրդարանը եւս այսօր վավերացրել է ԵՏՄ-ի վերաբերյալ պայմանագիրը:

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ-ի վերաբերյալ պայմանագիրը

Ղազախստանի սենատը՝ խորհրդարանի վերին պալատը, վավերացրել է “Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին” օրենքը, գրում է РИА Новости-ն: Փաստաթուղթն ամբողջովին հաստատված է խորհրդարանի կողմից և ուղարկվելու է երկրի ղեկավարին՝ ստորագրման համար: Նշենք, որ Ռուսաստանի Պետդուման Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը վավերացրել էր սեպտեմբերի 26-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված