15 Մարտի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում է

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Չեխիայի արտաքին գործերի նախարար Լուբոմիր Զաորալեկի հետ։ Քննարկվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` տարեսկզբին Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացը։ Կարեւորվեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված կապերի զարգացմանը, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերը։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին։ Չեխիայի արտգործնախարարն […]

16-րդ հարկից վայր ընկնելուց հետո 6-ամյա երեխան ողջ է մնացել

Մոսկվայում 6 տարեկան երեխան վայր է ընկել 16-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից եւ հրաշքով ողջ է մնացել, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Երեխան ընկել է պատուհանի տակ կայանված մեքենայի վրա: Նրան ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանով: Այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում:

Հայաստանը կդառնա հրապարակ՝ չեխ արտադրողի համար /վիդեո/

“Եվրասիական տնտեսական միության անդամակցելու դեպքում Հայաստանը կարող է լինել լավ հրապարակ, որպեսզի չեխ արտադրողը մուտք ունենա եվրասիական շուկա եւ հակառակը”,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ նրա ղեկավարած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ից 26-ը պաշտոնական այցով Չեխիայում էր: Փոխնախագահի խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած այցից հետո շատ բան […]

Անհայտ անձը դանակով հարձակվել ու 4 երեխայի է սպանել

Չինաստանում անհայտ անձը, դանակը ձեռքին, մտել է տեղի դպրոցներից մեկը եւ հարձակվել երեխաների վրա, գրում է Газета.ru-ն: Հարձակման արդյունքում 3 երեխա տեղում մահացել է, մեկն էլ ավլեի ուշ հիվանդանոցում է մահացել: Հանցագործին հաջողվել է փախչել: Ոստիկանությունը այժմ փնտրում է մարդասպանին: Թե ինչը կարող էր տղամարդուն նման քայլի դրդել, առայժմ անհայտ է:

Չեխիան Ցեղասպանության 100-ամյա տարելիցին կասի իր խոսքը

Սեպտեմբերի 22-ից 26-ը պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հրավերով Չեխիայում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը  Պատվիրակության կազմում էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Տաճատ Վարդապետյանը եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Լրագրողների հետ հանդիպմանը Էդուարդ Շարմազանովը արդյունավետ գնահատեց այցը:   Նրա խոսքով,  ՀՀ-ի արտաքին քաղաքական օրակարգի բոլոր հարցերը […]

Դանակահարել է ընկերոջը անհամ ճաշի համար

Կազանում 33-ամյա մի տղամարդ է ձերբակալվել, ով մեղադրվում է ընկերոջը դանակահարելու մեջ: Նախնական տվյալներով` տղամարդն իր 24-ամյա ընկերոջ հետ Կազան են եկել` աշխատելու եւ միասին ապրելիս են եղել վարձակալված բնակարանում: Սպանության օրը ընկերները միասին գնացել են անտառ` սունկ հավաքելու: Երեկոյան տուժածը ընթրիք է պատրաստել, որի համը դուր չի եկել նրա ընկերոջը: Այս հողի վրա տղամարդկանց […]

Ռուսաստանի Պետդուման վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը

Ռուսաստանի Պետական դուման ձայների 441 կողմ եւ մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ է մտնելու 2015թ.-ի հունվարի 1-ից, գրում է Vesti.ru-ն: ԵՏՄ-ի բյուջեն ձևավորվելու է ռուսական ռուբլով՝ անդամ-երկրների մասնաբաժինների հիման վրա: Մասնաբաժինների չափը որոշելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը: Եվրասիական միությունը իրականացնելու է համաձայնեցված մակրոտնտեսական և արժութային քաղաքականություն, […]

“Ֆեյսբուքի” համար իսլամիստները մահապատժի են ենթարկել ակտիվիստուհուն /ֆոտո/

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման անդամները Մոսուլ քաղաքում մահապատժի են ենթարկել իրավապաշտպան Սամիրա Սալեհ Նուեյմիին, ով մեղադրվում էր դավանափոխության մեջ, հայտնում է  “Газета.ру-ն:  Ակտիվիտիստուհին առևանգնվել էր իր տան մոտից սեպտեմբերի 17-ին այն բանից հետո, երբ Facebook սոցիալական ցանցում քննադատել էր իսլամիստների գործողությունները, որոնք մի քանի մզկիթ են ավերել քաղաքում: Նուեյմին դատապարտվել էր ինքնակոչ շարիթական դատարանի կողմից, […]

Մեքենայով Մոսկվա մտնելը կարող է վճարովի դառնալ

Մոսկվայի տրանսպորտի վարչությունը մտադիր է վճարովի դարձնել մեքենայով մուտքը քաղաք, տեղեկացնում է Ведомости-ն: Ներքին աղբյուրից հայտնի է դարձել, որ նախ ծրագրվում է միջազգային փորձի ուսումնասիրում: Կճշտվի նաև՝ արդյոք վարորդները պատրաստ են վճարել, թե գերադասելու են հասարակական տրանսպորտը:  Նախատեսվում է վճարումները մտցնել արդեն 2015-ից` Մոսկվա սիթիի տարածքի համար, եւ եթե ամեն ինչ բարեհաջող լինի, ապա  2016-ից […]

Վարչապետի մամուլի քարտուղարի սեքս-սկանդալից /ֆոտո, վիդեո/

Լատվիայի վարչապետի մամուլի քարտուղար Ջենա Տամուլեւիչը հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում: Համացանցում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Տամուլեւիչը ֆրանսիացի ռեժիսոր Պյեր Վուդմանի պոռնոքասթինգին է մասնակցել, եւ հայտնվել են նրա լուսանկարները, գրում է 1tvnet.ru-ն: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Լատվիայի “Միասնություն” կուսակցությունը նշում է, որ հաղթանակի դեպքում իրենք ավելի ուշադիր կլինեն` աշխատակիցներ ընտրելիս եւ ներկայացվում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի