24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Աշակերտը պատժվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Ֆրանսիայի Ռուբե քաղաքում գտնվող վարժարաններից մեկում սովորող Իբրահիմ Քութլու անունով թուրք աշակերտը դասագրքում ընդգրկված Հայոց ցեղասպանության թեման անցնելու ժամանակ, հայտարարելով, որ չի ընդունում ցեղասպանության փաստը, վեճի է բռնվել աշակերտներից մեկի հետ, գրում է  Ermenihaber.am-ը: Քութլուն հրապարակավ հայտարարել է, որ ցեղասպանություն չի եղել և դասագրքում ընգրկված թեման սուտ է: Այդ պահին աշակերտներից մեկն ի պատասխան ասել […]

Մոսկվայում շինարարական վերելակի ընկնելու հետեւանքով աշխատող է մահացել. կան վիրավորներ

Այսօր վաղ առավոտյան Մոսկվայի կենտրոնում գտնվող նորակառույցներից մեկի մեծ բարձրությունից շինարարական վերելակ է ընկել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, յոթը` վիրավորվել, գրում է РИА Новости-ն: Գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հայտնում է, որ դեպքի հետևանքով մահացել է Թուրքիայի քաղաքացի: “Նախնական տվյալներով՝ բոլոր վիրավորները Թուրքիայի քաղաքացիներ են”,- տեղեկացրել է աղբյուրը: Այժմ պարզվում են դեպքի […]

Կանայք փողոցում մերկացրել եւ ծեծել են իրենցից մեկի ամուսնու սիրուհուն /ֆոտո/

Չինաստանում մի խումբ կանայք մարդաշատ փողոցում  մերկացրել և ծեծի են ենթարկել 38-ամյա Լին Յաոյին, քանի որ նրանց կարծիքով կինն իրենցից մեկի ամուսնու սիրուհին է, գրում է Daily Mail-ը: Լինը խանութից դուրս է եկել եւ քայլել դեպի տուն, երբ կանայք հարձակվել են նրա վրա, մերկացրել ու սկսել են ծեծել նրան ու մազերից բռնած` քարշ են տվել […]

7 թոշակառու մահացել են խմբակային սեքսի ժամանակ

Բելգիայի Շառլեռուա քաղաքում տեղի է ունեցել զանգվածային սեքս-երեկո, որին մասնակցել են բացառապես կենսաթոշակառուները, գրում է Lenta.ru-ն: Խմբակային սեքսի ժամանակ տասը հոգի ցավեր են զգացել սրտի շրջանում եւ խնդիրներ ունեցել շնչառության հետ: Արդյունքում 7 հոգի տեղում մահացել է` հինգը` սրտիկ աշխատանքի դադարի, իսկ երկուսը՝ թոքերի այտուցի պատճառով:  Ոչ պաշտոնական տվյալներով` բոլոր մահացածները, ինչպես նաեւ նրանք, ովքեր […]

Ակտիվիստին սպանել են ուղիղ եթերում /ֆոտո/

Մեքսիկայում հասարակական ակտիիստ Ատիլիո Ռոման Տիրադոյին սպանել են իր ամենշաբաթյա ռադիոհաղորդման ժամանակ, տեղեկացնում է Lenta.ru-ն:  Դեպքը տեղի է ունեցել Սինալոա նահանգի Մասատլան քաղաքում: Երկու հանցագործներ ներխուժել են Fiesta Mexicana ռադիոկայան և հարցրել, թե ինչպես գտնել Տիրադոյին: Տնօրենը խնդրել է նրանց սպասել, մինչև Տիրադոն կազատվի, սակայն նրանք հրել են դուռը և ներս մտել: Դրանից հետո նրանցից […]

Միանգամից 50 մեքենա է բախվել իրար. կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Կրասնոդարսկում` Դոն փողոցի վրա, մառախուղի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Իրար են բախվել միանգամից 50 ավտոմեքենա, հաղորդում է РИА “Новости”-ն: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին` առավոտյան: Վթարի արդյունքում մեկ հոգի մահացել է, 2 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում` վերակենդանացման բաժանմունքում, կան բազմաթիվ վիրավորներ:

Միշել Օբաման 7 անգամ սխալ է արտասանել սենատորի թեկնածուի անունը, որին աջակցում է /վիդեո/

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման յոթ անգամ սխալ է արտասանել Դեմոկրատական կուսակցությունից Այովա նահանգի սենատորի թեկնածուի անունը, որին ինքն աջակցել է Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններին ընդառաջ, հայտնում է Вести.ру-ն:  Ելույթ ունենալով Այովայում անցկացվող նախընտրական ժողովի մասնակիցների առաջ` Միշել Օբաման կոչ է արել քվեարկել Բյրուս Բեյլիի օգտին, մինչդեռ իրականում սենատորի թեկնածուի ազգանունը Բրեյլի է: Եվ միայն […]

Ինչպես է աղջիկը ջարդուխուրդ անում նոր “Լեքսուսը”

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ավտովթար է, որի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Սակայն տեսանյութը մեծ դիտվածություն ունի, քանի որ այնտեղ երեւում է, թե ինչպես է երիտասարդ աղջիկը ջարդուփշուր անում իր նոր «Լեքսուսը»: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է աղջիկը մեքենան դեպի հետ քշում, որպեսզի դուրս գա կայանատեղիից ու այն ջարդուփշուր անում: Օգտատերերը տեսանյութի […]

Թոշակառուն մեղադրվում է 5-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ

Սարատովում 72-ամյա թոշակառու է ձերբակալվել, ով մեղադրվում է հարեւանուհու 5-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ: Քննության տվյալներով՝ 2014-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տղամարդն իր տանը բռնի սեռական գործողություններ է կատարել 5-ամյա աղջնակի նկատմամբ: Ոստիկանություն է դիմել փոքրիկի մայրը՝ նշելով իր կասկածների մասին: Թոշակառուին ձերբակալել են, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:  

Դեւիդ Բեքհեմը կդառնա Էբոլա վիրուսի դեմ պայքարի արշավի դեմքը

Հայտնի ֆուտբոլիստ, Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը կդառնա ՅՈՒՆԻՍԵՖ-ի` Էբոլա վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված արշավի դեմքը, տեղեկացնում է Газета.Ru-ն: Բեքհեմը կմասնակցի վիրուսով վարակվելու հավանականության նվազեցմանը նպաստող միջոցառումների կարեւորություն բացատրող տեսահոլովակի ստեղծմանը:  Նշենք, որ Էբոլայից արդեն մահացել է 4033 մարդ: Այս վիրուսի դեմ պայքարող արդյունավետ պատվաստանյութ դեռեւս չկա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի