17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշակերտը պատժվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Ֆրանսիայի Ռուբե քաղաքում գտնվող վարժարաններից մեկում սովորող Իբրահիմ Քութլու անունով թուրք աշակերտը դասագրքում ընդգրկված Հայոց ցեղասպանության թեման անցնելու ժամանակ, հայտարարելով, որ չի ընդունում ցեղասպանության փաստը, վեճի է բռնվել աշակերտներից մեկի հետ, գրում է  Ermenihaber.am-ը:

Քութլուն հրապարակավ հայտարարել է, որ ցեղասպանություն չի եղել և դասագրքում ընգրկված թեման սուտ է: Այդ պահին աշակերտներից մեկն ի պատասխան ասել է. «Ցեղասպանության ժամանակ դու դեռ աշխարհ չէիր եկել, ինչպե՞ս կարող ես պնդել որ նման բան չի եղել»:

Թուրքական «Հաբերվիթրինի» լրատվական կայքի հաղորդմամբ՝ թուրք աշակերտը վեճի է բռնվել դասընկերոջ հետ, ինչի արդյունքում վարժարանի ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես հեռացնել Քութլուին:

Վարժարանի ղեկավարությունը նամակ է ուղարկել թուրք աշակերտի ընտանիքին, որում նշվում է, որ ավարտական դասարանում սովորող թուրք աշակերտը 2 անգամ զգուշացում է ստացել պատմաաշխարհագրության դասին հարձակողական պահվածքի համար: Նամակում ասվում է, որ իրենց վարժարանում ազգայնականությունն ու քաղաքականությունը տեղ չունեն: Վարժարանի ղեկավարությունը զգուշացրել է նաև, որ նման արարքի կրկնման դեպքում թուրք աշակերտի այնտեղ մնալ-չմնալու հարցն արդեն կորոշի կարգապահական կոմիտեն:

 Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ