14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ակտիվիստին սպանել են ուղիղ եթերում /ֆոտո/

Մեքսիկայում հասարակական ակտիիստ Ատիլիո Ռոման Տիրադոյին սպանել են իր ամենշաբաթյա ռադիոհաղորդման ժամանակ, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 Դեպքը տեղի է ունեցել Սինալոա նահանգի Մասատլան քաղաքում: Երկու հանցագործներ ներխուժել են Fiesta Mexicana ռադիոկայան և հարցրել, թե ինչպես գտնել Տիրադոյին: Տնօրենը խնդրել է նրանց սպասել, մինչև Տիրադոն կազատվի, սակայն նրանք հրել են դուռը և ներս մտել: Դրանից հետո նրանցից մեկը մնացել է դրսում, իսկ երկրորդը մտել է ստուդիա և երկու անգամ կրակել ակտիվիստի վրա հենց ուղիղ եթերում:

Գնդակները դիպել են տղամարդու գլխին և կրծքին: Տիրադոն տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ավելի ուշ մահացել է: Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ դա Մեքսիկայի պատմության մեջ առաջին սպանությունն է ուղիղ եթերում: Հանցագործներին ճանաչելու նպատակով ուսումնասիրվել են զննման տեսախցիկների տեսագրությունները:

Տիրադոն գլխավորում էր տեղի մոտ 800 գյուղմթերք արտադրողների խումբ, որոնց հողերը մի քանի տարի առաջ տուժել էին՝ ջրամբար կառուցելու պատճառով: Ակտիվիստը փոխհատուցում էր պահանջում կորցրած հողերի դիմաց, կազմակերպում էր բողոքի երթեր: Ամենայն հավանականությամբ` սպանությունը կապված է նրա հասարակական գործունեության հետ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ