19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իսլամիստները հերթական գերուն են գլխատել /վիդեո 18+/

Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են “Իսլամական պետության” ահաբեկիչները մահապատժի ենթարկում հերթական գերուն: Այս անգամ գլխատվել է հումանիտար կազմակերպության բրիտանացի աշխատակից Ալան Հենինգը, գրում է  Корреспондент.net-ը:

Տեսանյութում, հավանաբար, “Ջիհադական Ջոն” անունով հայտնի զինյալն է, ով գլխատել էր ամերիկացի և բրիտանացի լրագրողներ Ջեյմս Ֆոլիին և Սթիվեն Սոթլոֆին, իսկ նրա կողքին` անապատում, ծնկի է իջած Հենինգը:

Տեսանյութում Հենինգն ասում է. “Ես Ալան Հենինգն եմ: Քանի որ մեր խորհրդարանը որոշում է կայացրել հարձակվել “Իսլամական պետության» վրա, ես` որպես բրիտանական հանրության անդամ, այժմ կվճարեմ այդ որոշման գինը”:

Ալան Հենինգին առևանգել էին անցած տարի` Սիրիայից, ուր նա հումանիտար օգնություն էր հասցնում:

Հենինգին գլխատելուց հետո տեսանյութում սևազգեստ զինյալի կողքին է հայտնվում Փիթեր Կասիգը, ով իրաքյան պատերազմի վետերան է: Նա պատկերվում է կրկին ծնկի իջած, որից հետո ջիհադականը խոսքն ուղղում է Օբամային.  

“Օբամա, դու սկսել ես ավիառմբակոծություն իրականացնել` հարվածելով Սիրիայում մեր մարդկանց, այսպիսով մենք կշարունակենք կտրել ձեր մարդկանց վզերը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ