Ուկրաինացի զինվորականները տանջամահ են արել մարդկանց` նրանց կապելով տանկերին ու քարշ տալով /ֆոտո, վիդեո/
Այսօր Դոնեցկի օդանավակայանի մերձակայքում Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները տանջամահ արված մարդկանց դիեր են հայտնաբերել, հաղորդում է НТВ-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ինքնապաշտպանական ուժերին հաջողվել էր ուկրանացի զինվորներից գրավել Դոնեցկի օդանավակայանը: Նշենք, սակայն, որ մինչեւ հիմա օդանավակայանի համար զինված մարտեր են ընթանում:
Հաղորդվում է, որ երեք տանկիսիտի դի է հայտնաբերվել, որոնց ոտքերը կապած են եղել տանկերից եւ նրանց քարշ տալով սպանել են: Պարզվել է, որ նրանք Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչներ են: Այժմ անհրաժեշտ է պարզել սպանվածների ինքնությունն ու հուղարկավորել նրանց: Բացի այդ, մահացածների ատամները հանված են եղել:
“Նրանց ինչպես կարողացել են, ծաղրել են: Նման իրավիճակում տղաները չէին կարող ողջ մնալ”,- ասել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները: