23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Time-ը անվանել է տարվա ամենազդեցիկներին

Ամերիկյան Time հանդեսը ամփոփել է ամենամյա «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկը: Առաջին տեղում, համաձայն հարցումների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: Երկրորդ տեղում գրեթե նույն ձայներով հարավկորեացի երգչուհի CL-ն է, երրրորդը երգչուհի Լեդի Գագան է: Ամենաազդեցիկ մարդկանց ցանկում հայտնվել են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ այլոք:

Ավստրալիայի վարչապետին կոչ են արել Հայոց Ցեղասպանության հարցում հետևել Հռոմի պապի օրինակին

Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոտին կոչ են արել հետևել Հռոմի պապին և որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ճանաչել օսմանյան թուրքերի իրականացրած, ինչպես նշում են, 1915 թվականի սպանդը, որին զոհ են գնացել մինչև 1.5 միլիոն հայեր և այլ քրիստոնյաներ, գրում է interpress.am-ը: Ավստրալիայի հայկական համայնքը բարձր է գնահատել կաթոլիկ աշխարհի առաջնորդի, ինչպես պնդում են, իրենց ժողովրդի նկատմամբ […]

Հայաստանը 78-րդն է

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ազատության ինդեքսի 2015 թվականի զեկույցը, որում Հայաստանը, ինչպես նախորդ տարի, 78-րդն է 180 երկրների մեջ:  Ազատության ինդեքսում առաջին տեղում Ֆինլանդիան է: Հարեւան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 69-րդ տեղում է, Թուրքիան՝ 149-րդ տեղում եւ Ադրբեջանը՝ 162-րդ տեղում:

Չիլիի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Բլոգեր Տիգրան Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ուշադրություն ֆեյսբուքահայեր և լրագրողներ ջան: Քիչ առաջ Չիլիի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությւոըշւնը: Հիշեցնեմ, որ 2007 թ-ի հուլիսին Չիլիի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձև էր ընդունել»:

Բացառիկ կադրեր. մահապարտ-ահաբեկիչի մեքենան պայթել է օդում /վիդեո/

Համացանցում բացառիկ կադրեր են հայտնվել, թե ինչպես է «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտի մեքենան պայթում օդում: Միջադեպը տեղի է ունեցել Իրաքում: Մահապարտի մեքենան նկատել են ուժայինները եւ փորձել կանգնեցնել, սակայն մեքենան անակնկալ հարվածել է եւ մի քանի մետր օդ թռել: Մեքենան, որում մեծ քանակությամբ պայթուցիկ է եղել, հենց օդում էլ պայթել է, այն բառացիորեն կտորների […]

Կորսիկայի խորհրդարանը Թուրքիայից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կորսիկայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձև, որի տեքստը կուղարկվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն և Թուրքիայի կառավարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AFP-ն, բանաձևի նախագծի հեղինակը «Femu A Corsica» քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչ Ժան Բյանկուչչին է: Փաստաթղթում նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերն Օսմանյան կայսրության հայ ժողովրդի կոտորածներ են սկսել, ինչը հանգեցրել […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 1915-ի իրադարձությունները բնորոշում է որպես «դաժանագույն ոճրագործություն». Azatutyun.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները բնորոշում է որպես «դաժանագույն ոճրագործություն», գրում է Azatutyun.am-ը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆանե Դույարիչը այս մասին հայտարարել է Հռոմի պապի հատուկ պատարագից հետո, որի ընթացքում Ֆրանցիսկոս պապը հայերի կոտորածները բնորոշեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:  «Բան Կի-մունը կարծում է, որ փաստերը ճշտելու […]

Թուրքիան չափազանց կոշտ արձագանքեց Հռոմի պապի խոսքերին հայերի կոտորածի մասին. Իտալիայի ԱԳՆ

Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ելույթի վերաբերյալ թուրքական իշխանությունների արձագանքն ու կոշտ արտահայտություններն արդարացված չեն, հայտնում է ТАСС գործակալությունը: Նա նշել է, որ դեռեւս 15 տարի առաջ Հովհաննես Պողոս II Պապն արդեն 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն անվանել էր Ցեղասպանություն: […]

Ապրիլի 24-ին Ռուսաստանը պատվիրակություն կուղարկի Թուրքիա

Ռուսաստանը պատվիրակություն կուղարկի Թուրքիա` մասնակցելու ապրիլի 24-ին Դարդանելի գործողության հարյուրամյակի տոնակատարությանը: այս մասին հայտարարել է  ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Նա ասել է, որ հաջորդ շաբաթ այցելելու է Ստամբուլ, գրում է Интерфакс-ը: Ընդունելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքին` Նարիշկինն ասել է, որ հաջորդ շաբաթ բախտ կունենա լինել Թուրքիայում եւ կմասնակցի Դարդանելի մարտի հարյուրամյակի տոնակատարությանը:

«Արյուն հիշողության համար».ինքնատիպ նախաձեռնություն Կանադայում

Ապրիլի 12-ին Կանադայի Տորոնտո քաղաքում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արյուն հիշողության համար» (“Blood for Memory”) նախաձեռնությունը: Այն իրականացվում է Օնտարիոյի կանադահայ բժշկական ասոցիացիայի և Կանադայում ՀՀ դեսպանության կողմից` Կանադայի արյան ծառայության հետ համատեղ: Նախաձեռնության նպատակն է 2015թ. ընթացքում հավաքել 1.5 մլն պինտա արյուն` նշանավորելով Հայոց ցեղասպանության զոհերի թիվը: Նախաձեռնությանը սկիզբ դրվեց Տորոնտոյի հայկական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի