23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Եգիպտոսի հայ թագուհիները

Կահիրեից 300 կմ հարավ՝ Ամառնա բնակավայրի մոտ, 1887թ. պատահաբար հայտնաբերվեց Եգիպտոսի 18-րդ հարստության (մ.թ.ա. 1580-1090թթ.) արքունական դիվանը, որը մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն Եգիպտոսի, այլև Առաջավոր Ասիայի շատ երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար: Եգիպտական արքունիքի հայտնաբերված դիվանը կազմված էր մոտ 300 կավե տախտակներից և բովանդակում էր փարավոններ Ամենհոտեպ 3-րդի (1455-1419) և Ամենհոտեպ 4-րդի (1419-1400) […]

Հռոմի պապը պատարագ կմատուցի` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի /վիդեո/

Կիրակի օրը` ապրիլի 12-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագ է մատուցելու: Իտալական Rome Reports հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել` այս իրադարձությանն ընդառաջ: Հեռուստաընկերությունը խոսել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանի հետ: Վերջինը նշել է, որ ինքը հույս ունի, որ պատարագը չի քաղաքականացվի: «Այս տարելիցը կարևոր է աշխարհի […]

Պորոշենկոն Պուտինին առաջարկել է «վերցնել Դոնբասը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս գործարարների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, թե Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է իրեն վերցնել Դոնբասը, գրում է Forbes-ը` իր աղբյուրներին հղումով:  Աղբյուրները պնդում են, թե Պորոշենկոն նման առաջարկ է արել փետրվարի 11-12-ին Մինսկում կայացած «նորմանդական քառյակի» բանակցություննների ժամանակ:  «Նա ինձ ուղիղ ասաց. «Վերցրե՛ք Դոնբասը»: Ես նրան պատասխանեցի. […]

Սպանում էին նրանց, ովքեր Ղուրան չգիտեին կամ օգնություն էին խնդրում Քրիստոսից…

Ապրիլի 2-ին, երբ արևմուտքում քրիստոնյաները նշում էին Ավագ Հինգշաբթին, Սոմալիի «Ալ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման զինյալները հարձակվում են Գարիսա քաղաքի համալսարանի վրա՝ պատանդ վերցնելով ավելի քան 100 ուսանողի և դասախոսների, սպանում ավելի քան 147 ուսանողի, վիրավորում տասնյակների, գրում է crossnews.am-ը: Քենիայի բնակչության մեծ մասը՝ մոտ 80%-ը, քրիստոնյաներ են, որոնցից 45%-ը բողոքականներ են, իսկ 33%-ը՝ կաթոլիկներ: Այդ օրը […]

Թուրք հովիվը ներողություն է խնդրել հայերից Ցեղասպանության համար /վիդեո/

Այս ամիս ողջ աշխարհի հայերը կնշեն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, գրում, գրում է crossnews.am-ը: Հայոց Ցեղասպանության ընթացքում օսմանյան թուրքերի կողմից սպանվել է 1,5 միլիոն հայ: Սա ոճիր է, վայրագություն, որ Թուրքական կառավարությունը մինչ օրս պաշտոնապես չի ընդունում: Այսուհանդերձ, կան ծնունդով թուրք անհատներ, ովքեր ընդունում ու գիտակցում են իրենց նախնիների կողմից իրականացրած հրեշավոր ոճիրը: Հինգշաբթի օրը […]

Պուտինի դղյակի լուսանկարները ողողել են համացանցը /ֆոտո/

Ռուսաստանի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի համախոհ Գեորգի Ալբուրովը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Գելենջիկում գտնվող դղյակի լուսանկարներից: «Գնահատեք Պուտինի պալատը (այժմ գրանցված է օֆշորում), այն երբեք նախկինում չի հրապարակվել»,- գրել է Ալբուրովը։ 700-800 մլն դոլար արժողությամբ համալիրում կառուցված այս հսկայական պալատը կարող է դիմադրել 9 բալ ուժգնությամբ […]

Մոսկվայում Ցեղասպանությանը նվիրված 2 000 միջոցառում կանցկացվի

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասել է, որ Ռուսաստանի 640 քաղաքներում Հայոց ցեղասպանությանը նվիրված ավելի քան 2000 միջոցառումներ տեղի կունենան, գրում է РИА Новости-ն: Նա ասել է, որ բուն Մոսկվայում 30-ից ավելի միջոցառում է տեղի ունենալու: «Սա նշանակում է, որ մեզ հետ մեր ցավը կիսում է նաև ռուս ժողովուրդը»,- ասել է նա։

Աստղագետներն առաջին անգամ կարողացել են աստղի ծնունդը լուսանկարել /ֆոտո/

20 տարվա աշխատանքներից հետո աստղագետներին ի վերջո հաջողվել է պատկերել, թե ինչպես է ծնվում աստղը, գրում է РИА Новости-ն: «Մեր բախտն անսահման բերել է, որ մենք կարողանում ենք հետեւել, թե ինչպես են ծնվում աստղերը, այժմ հույս ունենք, որ էլ ավլեի շատ բան կհաջողվի իմանալ»,- ասել է աստղագետ Կարլոս Կարրասկո-Գոնսալեսը:

Ավտոբուսը ձորն է ընկել. 21 հոգի մահացել է

Չինաստանում ուղեւորատար ավտոբուսը գլորվել է ձորը, ինչի հետեւանքով 21 հոգի է մահացել, եւս երեքը վիրավոր են, հայտնում է Газета.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին` երեկոյան, ավտոբուսը գլորվել է 100 մետր բարձությունից: Վթարի պատճառ է դարձել այն, որ ճանապարհը, որով անցնելիս է եղել ավտոբուսը, նախատեսված էր փոքր մեքենաների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի